Operativ.am-ը գրում է.

Սվերդլովսկում կնոջ նկատմամբ հարուցվել է քրեական գործ, այն բանից հետո, երբ նրա 4-ամյա աղջկան խեղդել է բարեկամը: Հուլիսի 30-ին բարեկամը փոքրիկ երեխային հրավիրել է տուն, որտեղ նրանց միջև վեճ է ծագել: Վեճի ժամանակ տղամարդը խեղդել է երեխային, իսկ հետո մարմինը տարել անտառ:

Ներկա պահին տղամարդը ձերբակալված է: Երեխան մեծացել է սոցիալապես անապահով և անբարենպաստ ընտանիքում: «Երեխայի մայրը 3 անգամ դատված է` ալկոհոլի չարաշահման համար: Նրա 10-ամյա երեխան մի քանի անգամ փախել է տանից»,-ասվում է դատախազության հաղորդագրության մեջ: Հարուցվել է քրեական գործ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել