Մարտի 16-ին, ժամը 14:40-ի սահմաններում  օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորաշեն թաղամասի բարձրահարկ շենքերից մեկի բակում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենքի բակում հայտնաբերվել է նույն շենքի բնակիչ երիտասարդ աղջկա դի։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու՝ տեղի ունեցածը ինքնասպանությո՞ւն է, թե՞ անզգուշությամբ վայր ընկնելու հետևանք։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նույն շենքի բնակիչ, 32-ամյա Արփենիկ Մ.-ն է, ով վայր է ընկել շենքի 10-րդ հարկից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել