1in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայում իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ աշխատակիցների 8-ից 1-ը ճաշի ժամին միևնույն ուտեստն է ուտում: Այս մասին հաղորդում է Kedem-ը:

Ամենից կրկնվող ուտեստը, պարզվում է, համեստ բուտերբրոդն է՝ խոզապուխտով և պանրով սենդվիչը: Դրան հետևում են հավով սենդվիչը, ձվով բուտերբրոդը, բանջարեղենի և լոլիկի ապուրները: 

Հարցման ենթարկված 2000 աշխատակիցների 71 տոկոսն ասել են, որ իրենք ամեն օր իրենց հետ վերցնում են փաթեթավորված ճաշը, 1/5-րդն ինչ-որ բան գնում է խանութից, իսկ 10-ից 1-ը ճաշում է աշխատակիցների համար նախատեսված ճաշարանում: 

10 մարդուց 7-ը նշել են, որ ամեն օր նույն բանն են ուտում, քանի որ դա արագ է և էժան: 10 մարդուց 4-ը կարծում են, որ ճաշի ժամին ավանդական ընդմիջումը մնացել է անցյալում, և ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի պատճառով շատ դժվար է ուտելու համար ժամանակ գտնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել