1in.am-ը գրում է.
Տաղանդավոր ռեգբիստն արգելված դեղահաբերի զոհ է դարձել։ Դրանք նախատեսված են եղել ճարպերն այրելու համար: 18-ամյա Քրիս Մեյփլթոֆթը մահացել է իր տանը՝ DNP ընդունելուց հետո: Այդ դեղամիջոցը նիհարելու համար է և վաճառվում է համացանցում՝ հաղորդում է Federal Post-ը:
Չնայած մարդկանց արգելվում է դեղամիջոցն օգտագործել՝ դրա մեջ մտնող թունավոր նյութն արգելված չէ, քանի որ կիրառվում է որպես թունաքիմիկատ:
Քրիս Մեյփլթոֆթը դպրոցն ավարտելուց հետո ցանկանում էր համալսարան ընդունվել: Նա նաև դպրոցում ռեգբիի թիմի աստղն էր։ Նախորդ տարի նրա օգնությամբ թիմը հաղթել էր ռեգբիի՝ Անգլիայի դպրոցական առաջնությունում:
Այս տարի Մեծ Բրիտանիայում DNP-ից մահացել է նաև 23-ամյա ուսանողուհի Սառա Հյուսթոնը:
Փետրվարին 18-ամյա ուսանող Սարմադ Ալլադինը մահացել էր մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Facebook-ում գովել էր DNP-ն։
Այս դեղամիջոցի շատ չափաբաժին ստացող մարդիկ նշել են, որ այնպիսի զգացողություն է, կարծես «ներսից այրվում ես»: