Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով իր՝ ՔՊ-ին ադամակցելու մասին լուրերին։

«Ես քրիստոնյա Հայ եմ, իմ կուսակցությունն իմ Հայրենիքն է, իմ առաքելությունը՝ Հայի դարավոր թշնամուն պատժելը, պահի հրամայականը՝ մեր Հայրենիքի պաշտպանությունը։

Ես որևէ կուսակցության անդամ չեմ և որևէ կուսակցության հայտ չեմ ներկայացրել։ Շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը», -գրել է նա։

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, թե Առուշանյանը դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար։ Ըստ տարածվող տեղեկությունների՝ Գորիսի քաղաքապետի ՔՊ-ական դառնալը շատ լուրջ ճնշումների հետևանք է, քանի որ նրա նկատմամբ ՔՊ-ն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, բազմիցս ռեպրեսիաներ է կիրառել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել