Panorama.am-ը գրում է.
Թուրքիայի կառավարությունը ամերիկյան իշխանություններից պահանջել է մշակել Սիրիայի վերաբերյալ գործողությունների այլընտրանքային ծրագիր, եթե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հրաժարվի կատարել քիմիական զենքի արսենալները միջազգային վերհսկղությանն հանձնելու ստանձնած պարտավորությունները: Այս մասին հաղորդում է «ՌԲԿ» գործակալությունը, հղում անելով թուրքական մամուլին:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, թուրքական իշխանությունները մտավախություն ունեն, որ սիրիական ռեժիմը կօգտվի ձեռք բերված ռուս-ամերիկյան պայմանավորվածություններից, որպեսզի «շարունակի սիրիական ժողովրդի ցեղասպանությունը»
«Մեկնարկած գործընթացը ժամանակ շահելու հնարավորություն է ընձեռում Ասադին: Գործքարը պետք է լինի առավել թափանցիկ, իսկ դրա խախտման վերաբերյալ պատժամիջոցները` խիստ և հստակ շարադրված», - գործակալությունը մեջբերում է կառավարության հաղորդագրությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ