Ladynews.am-ը գրում է.
Ի տարբերություն ուժեղ սեռի ներկայացուցիչների, ովքեր առավոտյան զարթնում են եւ նորմալ արտաքին տեսք ունենալու համար հերիք է՝ սափրվեն, լվացվեն եւ հագնեն մաքուր հագուստ, մենք՝ կանայքս, ստիպված ենք ծախսել ավելի շատ էնրեգիա, ժամանակ եւ գումար՝ նույն արդյունքն ստանալու համար:
Իհարկե մենք դա անում ենք առաջին հերթին մեր հարմարավետության, ինքնավստահ զգալու եւ հաճույքի համար, սակայն չենք էլ մոռանում՝ մեզ նայում են տղամարդիկ: Շատ դեպքերում, սակայն, մեր ջանքերը մնում են աննկատ. տղամարդիկ չեն նկատում այն ամենը, ինչի համար մենք այդքան ուժ ու եռանդ ենք ծախսում: Անգլիացի գիտնականներն անցկացրել են հետազոտություն, որի արդյունքում պարզել են՝ տղամարդիկ ուշադրություն չեն դարձնում մեզ համար այդքան կարեւոր մանրամասների: Նրանք անգամ չեն նկատում, թե ինչպես է փոխվում կնոջ քայլվածքը բարձրակրունկներով:
Բարձրակրունկ կոշիկներ: Կնոջ կեցվածքը, կազմվածքն ու քայլվածքը փոխվում է դեպի դրականը, դա նկատում են բոլորը, բացի տղամարդկանցից, ովքեր մասնակցել են անցկացված հետազոտությանը: Բարձրակրունկներով կնոջ ոտքերը երկար են թվում, մեջքը ընդգծվում է, իսկ կեցվածքն էլ դառնում ավելի գրավիչ: Պետք է հիշել՝ բարձրակրունկներով կինը միշտ ավելի սեքսուալ է եւ ձգող, ուստի ինչքան էլ դժվար լինի այն կրել, մենք պետք է դա անենք: Իհարկե, մենք այդպես էլ անում ենք հանուն տղամարդկանց, ովքեր, ցավոք, չեն էլ նկատում այդ «զոհաբերությունը»:
Հումորի զգացում: Տղամարկանց մեծամասնությունը զուգընկերուհու՝ հումորի զգացում ունենալը դասում է կարեւոր որակների շարքին: Սակայն երբ մենք կատակում կամ անեկդոտներ ենք պատմում շրջապատում, մեր տղամարդը հնարավոր է՝ նույնիսկ չծիծաղի. դա այնքան վիրավորական է:
Օծանելիքի փոփոխություն: Կնոջ կերպարի հերթական կարեւոր դետալ, որը եւս հաճախ մնում է աննկատ տղամարդու կողմից: Օծանելիքը շատ կարեոր նրբերանգ է, որի փոփոխությունը հնարավոր է՝ ձգի տղամարդուն դեպի կինը: Կանայք շատ ուշադիր են այս հարցում եւ անպայման փորձում են գտնել իրենց համապատասխան իդեալական բույրը, ուստի այն փոխելով՝ մենք հույս ենք ունենում՝ տղամարդը կզգա դա:
Բնակարանը հավաքված է: Սա այն իրավիճակներից է, երբ մեզ ուղղակի անհրաժեշտ է տղամարդու գովեստը: Երբ կինն ամբողջ օրն անցկացնում է՝ շորի կտորը ձեռքին, ապա սիրելի տղամարդուց սպասում է գովեստի խոսքեր: Ցավոք շատ տղամարդիկ մտածում են՝ բնակարանի մաքրությունն այդքան էլ դժվար գործ չէ, եւ դրա համար շատ ջանքեր էլ չի պահանջվում:
Ֆիտնեսով զբաղվելը: Կարեւոր չէ՝ մենք ինչ նպատակով ենք գնում մարզասրահ նիհարելո՞ւ, թե՞ առողջության հետ կապված խնդիրներով, ամեն դեպքում տղամարդը պետք է մեզ ոգեւորի եւ խրախուսի: Իսկ երբ արդյունքն ակնհայտ լինի, անպայման հաճոյախոսի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ