1in.am-ը գրում է.
Սեպտեմբերի 16-ին Լոնդոնում կբացվի Union Street Café-ն, որը Դևիդ Բեքհեմի և Գորդոն Ռամզիի համատեղ հաստատությունն է: Սակայն սրճարանում մինչև հունվար հայտնվել հնարավոր չէ, քանի որ մինչև այդ ժամանակը բոլոր սեղաններն արդեն պատվիրված են: Առցանց համակարգի աշխատանքի առաջին կես ժամվա ընթացքում 1200 պատվերներ են ստացվել, չորս ժամ անց դրանց թիվը կրկնապատկվել է, իսկ մեկ օր անց Union Street Café-ի սեղանները պատվիրված են եղել մինչև նոյեմբեր:
Նախկին ֆուտբոլիստի և սկանդալային շեֆ-խոհարարի հաստատությունում հիմնականում կմատուցվեն միջերկրական և տեղական խոհանոցների ուտեստներ։ Սրճարանի դիզայնն առանձնանում է պարզությամբ և լակոնիկությամբ: Համասեփականատերերը խոստովանել են, որ այդպիսի հաջողություն չէին սպասում:


Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_214863.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել