Մոսկվան կշարունակի շփումները Երևանի հետ և կպարզաբանի իրավիճակը ՀԱՊԿ-ին նրա անդամակցության հետ կապված. այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Անշուշտ, լսել ենք Փաշինյանի հայտարարությունները (Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին): Ակնհայտ է, որ շատ աշխատանք կա անելու մեր հայ գործընկերների հետ և՛ ՀԱԿՊ-ի, և՛ երկկողմ հարաբերությունների շրջանակներում: Մենք կպարզաբանենք և կխոսենք վարչապետի արած հայտարարություններին համահունչ», - ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ երեկվա ասւոլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ եթե ՀԱՊԿ-ի պատասխանը չհամապատասխանի մեր պատկերացումներին, մենք դուրս կգանք ՀԱՊԿ-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել