Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստան-ՀԱՊԿ փոխհարաբերություններում առկա խութերի մասին՝ Նիկոլը հռետորական հարց է բարձրացրել՝ ի՞նչն է պրոբլեմը: «Կարո՞ղ է մենք ենք պրոբլեմն անձնապես։ Եթե մենք ենք պրոբլեմը, թողնենք, ռադներս քաշենք, ժողովուրդն էլ պրծնի, մենք էլ»,-հայտարարել է Նիկոլն ու վստահեցրել, որ իրականում պրոբլեմն իրենք չեն:
Նիկոլի հռետորական հարցը պետք է դիտարկել ավելի լայն պլանով՝ ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում այն մեկնաբանելով, քանի որ Հայաստանի դժբախտությունները, որոնք 6 տարի է՝ վերջ չունեն, միայն հայ-ռուսական հարաբերություններին չեն վերաբերում, այլ ունեն համընդհանուր, համատարած բնույթ:
Մի՞թե Նիկոլին իր իսկ կողմից բարձրացված հարցի պատասխանը պարզ չէ: Այն խնդիրները, որոնց մեջ թաղված է այսօր Հայաստանը, ե՞րբ առաջացան, նախքան 2018-ը կայի՞ն, ինչո՞ւ դրանք «հեղափոխությունից» հետո «ջրի երես դուրս եկան», նախկինների մեղքո՞վ, թե՞ վայ ներկաների տգիտության ու դավաճանության: Օրիանկ՝ երբ Նիկոլը հայտարարում էր, որ բանակցելու է սեփական կետից «նախկինների» թողած բանակցային ժառանգությանը հավան չլիենելով, հասկանո՞ւմ էր, որ հետո Հայաստանի քարտեզն Իլհամից պետք է մուրար՝ հայ ժողովրդին ծաղրի առարկա դարձնելով: Եթե ՔՊ-ն նամուս ունենար, ապա առնվազը 2020-ի պատերազմից հետո փասափուսեքը կհավաքեր ու ռադ կլիներ երկրից՝ Հայաստանին գոյատևման շանս տալով, այլ ոչ թե ցինիկաբար առաջադրվելով, նկարած ընտրություններում հաղթելով ու հետո այդ նկարչությամբ արդարանալով, թե իրենք պատրաստ էին գնալ, բայց ժողովուրդը չուզեց:
Քանի դեռ Նիկոլը համարձակություն չի գտել ու ինքն իրեն չի խոստովանել, որ հենց ինքն է բոլոր դժբախտությունների պատճառը, դրանք չեն ունենալու ավարտ, քանի որ միայն Նիկոլի գոյությունը վարչապետի աթոռին արդեն իսկ դատավճիռ է Հայաստանի համար:

Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/341
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել