Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում Երևանի բնակիչ, 25-ամյա Շմավոն Ալավերդյանը, վարելով ВАЗ 2107 մակնիշի 34 VԼ 875 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և բախվել Կոտայքի մարզի բնակիչ, 54-ամյա Վազգեն Միրզոյանի վարած Opel Vektra մակնիշի 38 NQ 888 համարանիշի և Հրազդան քաղաքի բնակիչ 61-ամյա Նելսոն Չիլինգարյանի վարած Reno մակնիշի 05 ՍՍ 052 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչ բժշկական կենտրոն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/arm/2013-09-16-Reno-Opel.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել