Սա էլ արդեն Լիլիթ Հովհաննիսյանի որերորդ տեսահոլովակն է, որ բացի տափակ ու տհաճ թուրքա-արաբական մուղամներով հագեցած երգից, նյարդայնացնում ա մարդկանց իրա կեղծարարությամբ ու ակնհայտ պլագիատ լինելով: 
Էս աղջիկը ուղղակի ցնցում ա թխելու, ընդ որում անճաշակ ու անտաղանդ կերպով թխելու իր անսպառ ունակությամբ: Նրա կլիպերը նայելիս միանգամից աչք են զարնում նմանություններն ու փոխառությունները համաշխարհային շոու բիզնեսի այնպիսի դեմքերի գործերի հետ, ինչպիսիք են Ռիհաննան, Սիարան, Փինքը, Բեյոնսեն, Ջեննիֆեր Լոպեսը և այլն...
Այ Լիլիթ ջան, այ քո ջանին ղուրբան, դու հո Լֆիկկը չե՞ս... էն էլ հենց մի հատ խոդովոյ ապարնք ա տեսնում, միանգամից ֆալշում ա ու էլի ցածր որակով, բայց ախր լֆիկի ֆալշը հանգիստ կարող ես անտեսել կամ գոնե երկրիդ ներսում ա մնում, իսկ քո ֆալշը կարող ա միջազգային սկանդալ առաջացնի ու որպես հետևանք՝ ամուսնյակիդ սիրասուն ադրբեջանցիներին ավելորդ խոսալու տեղ տա:
Ես զարմանում եմ, որովհետև Սուպերսթարում Լիլիթը թեև ցնցող տպավորություն չէր թողել, բայց վստահաբար կարելի էր ասել, որ տաղանդ ունի ու այսպիսի անփառունակ ու ստորակարգ արդյունք ոչ ոք չէր ակնկալում, իսկ այսօր որ մի գործը նայում ես՝ ճչացող վուլգարություն, այլանդակ կատարում, փայտ կուլ տվածի շարժումներ ու մի աշխարհ շպար (տնաշենի աղջիկը նենց ա գաջվում, որ ամեն անգամ վախենում եմ, որ բերանի շարժումից դեմքը ծլեփ կտա): Էլ ինչքա՞ն պետք ա քլնգեն, որպեսզի մարդը գիտակցի, որ գռեհիկաբանություն ա, այլ ոչ թե էստրադա ու առավել ևս արվեստ:
Չնայած մարդ ես, մեկ էլ տեսար Հերոստրատի բարդույթ ունի ու ինքը հաճույք է ստանում, որ ամեն անգամ հազարավոր նեգատիվ արձագանքներ են լինում, իսկ մեծագույն երազանքը հայ շոուբիզնեսի պատմությունում Լֆիկ Լիլոյի չջնջվող համբավ վաստակելն է... Ո՞վ իմանա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել