Էս բալագան չի, ավարտեք, իյա. Դուրս եկեք, խնդրեմ: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, Երեւանի ավագանու նիստում դիմելով ավագանու ընդդիմադիր անդամներին, ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նշենք, որ նիստի մեկնարկին ավագանու ընդդիմադիր խմբակցությունները հանդես եկան առաջարկներով, Ավինյանը դրանք չդրեց քվեարկության։ Բացի այդ, նիստի օրակարգը հաստատելու և անհրաժեշտ քվե ունենալու համար հարցը երկու անգամ դրեց քվեարկության, ինչն էլ զայրացրեց ավագանու ընդդիմադիր խմբակցություններին և լարված իրավիճակ ստեղծվեց։

Ավագանու ընդդիմադիր անդամներից մեկը հայտարարեց, որ չպետք է օրակարգում լինի չզեկուցվող հարց, ինչին քաղաքապետն արձագանքեց. «Դա ձեր ասելով ու ձեր ուզելով չի: Տեղի ունեցավ հետեւյալը. Երկրորդ հարցը դարձավ զեկուցվող քվեարկությամբ: Օրակարգը հաստատվեց, հիմա քվեարկում ենք չզեկուցվող հարցերի համար: Հաստատվեցին չզեկուցվող հարցերը, որից հանել էինք 6 հարց, որոնք ստացել էին բացասական եզրակացություն»,-ասաց նա:

Երբ տեղից էլի խոսակցության ձայներ լսվեցին, Ավինյանն ասաց. «Ժողովուրդ ջան, խնդրում եմ էլի, խնդրում եմ էլի, խնդրում եմ էլի: Անտերը ամեն ինչը չափ ու սահման ունի: Խմբակցության ղեկավարները ինչը չեն հասկացել, ասեք, կբացատրեմ:

Ուզում ա սեղանին խփեք, ինչ ուզում եք արեք, դա ձջեր իրավունքն է: Ուզում եք բոյկոտեք, բայց գիտեք դրա հետեւանքն ինչ է լինում: Բայց անկարգապահ լինելու հետեւանքն էլ կա կանոնակարգով նախատեսված»:

Ընդդիմադիրները պնդում էին, որ չքվեարկվող հարցերի վերաբերյալ քվեարկություն տեղի չի ունեցել. ««Ազգային առաջընթաց» խմբակցությունից Իզաբելա Աբգարյանը դիմելով Ավինյանին ասաց. «Ձեր քաղաքական ուժի ներկայացուցիչն ասում է՝ խի քեզ պրզ չի՞, որ ընդունվելու է, ինչի՞ նորից դնենք քվեարկության: Դե եթե ձեզ համար պարզ է, եկեք ընդդիմությունը վեր կենա, գնա տուն, դուք էլ ինչ ուզում եք, անեք»:

Ավինյանն արձագանքեց. «Դուք ամենաանկռուցողական մոտեցումն եք որդեգրել: Իսկ ո՞վ է ասել, որ ձեզ հետ առհասարակ պետք է հաշվի նստենք, եթե ձեր մոտեցումն այդպիսին է»:

Ընդդիմադիրները սկսեցին հարվածել սեղաններին:

Ավինյանը շարունակեց. «Եթե մոտավորապես էս ա ձեր մոտեցումները բոլոր հարցերի վերաբերյալ, մենք ընթացակարգով շարժվելու ենք: Միտինգի չեք եկել, սա Երեւանի ավագանու նիստն ա: Իմ նեռվերը բետոնից են, ինձ հունից չեք կարողանալու հանել, մեզ հունից չեք կարողանալու հանել»:

Նշենք, որ Երեւանի ավագանու այսօրվա՝ մարտի 12-ի նիստում քննարկվելու է տրանսպորտի թանկացման հարցը:

Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով  նախատեսվում է ՝

«90 րոպե»-անոց տոմս – 280-300 դրամ՝ 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),

1 օրվա համար 880-900 դրամ՝ 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),

7 օրվա համար 8400-5000 դրամ՝ 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),

30 օրվա համար 8800-9000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

90 օրվա համար 23 600-24 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

365 օրվա համար 88 000-90 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,

«Բազմակի օգտագործման» տոմս – 2100-2200 դրամ՝ մեկ ամսվա ընթացքում 10 ուղեւորություն,

Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։

Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր:

Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել