1in.am-ը գրում է.

Դեռահասների խումբը բրիտանական «Մակդոնալդսում» մոմերով ընթրիք է կազմակերպել՝ պատանիները սեղանին ծածկոց են գցել, դեկորատիվ ծաղկաման դրել, արհեստական մոմեր: Կանգնակի մոտ պատվիրած սնունդը նրանք դրել են ափսեների վրա, ապա սեղան նստել, գրում է The Daily Star-ը: 

Կատակ-ընթրիքին մասնակցել են Քեմերոն Ֆորդը, Ուիլյամ Պիչին ու Ադամ Ուելանդը: Դպրոցականները կրել են վերնաշապիկներ, փողկապներ, որպեսզի դրանով ընդգծեն միջոցառման հանդիսավորությունը: 

Շուտով նրանց է մոտենում հաստատության մենեջերներից մեկը ու խնդրում հեռանալ: Չի հստակեցվում, թե դեռահասների վարքում կամ արտաքին տեսքում ինչն է հատկապես մենեջերը սահմանված կանոններին հակասող համարել: Դեռահասների խոսքով՝ իրենք շատ են զարմացել նման խնդրանքից: Այդուհանդերձ, նրանց հաջողվել է մնալ «Մաքդոնալդսում» ու ընթրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել