1in.am-ը գրում է.
Իրանի իշխանությունները դիտարկում են պարսկական կատվին տիեզերք ուղարկելու հնարավորությունը՝ փոխանցում է Associated Press գործակալությունը:
Փետրվարին Իրանը տիեզերք էր ուղարկել կապկի, որը բարեհաջող Երկիր է վերադարձել: Ինչպես կապիկին, այնպես կատվին տիեզերք ուղարկել հանդիսանում է դեպի տիեզերք մարդու թռիչք նախատեսող նախագծի նախապատրաստական մաս: Այն ծրագրվում է իրագործել առաջիկա 5-8 տրում:
Այս անգամ հրթիռակիրը կլինի ավելի հզոր և կկիրառի հեղուկ վառելիք՝ ի տարբերություն նախկին փորձերում կիրառված կոշտ վառելիքով հրթիռների: Ինչպես հայտնել է Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Համիդ Ֆազլին, կենդանին ուղեծիր կթռչի «Պիշգամ-2» (Պիոներ 2) տիեզերական պարկուճով: Թռիչքի նախապատրաստության մեկնարկի համար գործակալությունը թույլտվության է սպասում:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ինքը պատրաստ է դառնալ ազգային ծրագրի շրջանակում առաջին տիեզերագնացը: