Դաժանությունն ու հանցագործությունն արատավորում են ԱՄՆ-ի պատմության էջերը և ցավոք դրանք ամենայն հավանականությամբ չեն վերանա նաև ապագայում:  Այնուամենայնիվ, հանցագործ միտքը շատերին է գրավում: Հանցագործությունների թեման արծարծվում է հեռուստահաղորդումներում, կինոնկարներում և վեպերում: 

Շատ դժվար է ընտրել Ամերիկայի ամենադաժան 10 մարդասպաններին: Տասնյակը կազմելիս հաշվի են առնվել տարբեր չափանիշներ, այդ թվում` զոհերի թիվը, սադիզմի աստիճանը և այլն: Ստորև ներկյացված է Ամերիկայի ամենադաժան և վտանգավոր ոճրագործների տասնյակը:

 

Չիկագոյի հանցագործ Ալ Կապոնեն 1931 թ.-ի հունվարի 13-ին

1. Ալ Կապոնե

Ամերիկացի տխրահռչակ հանցագործ Ալ Կապոնեն մի ժամանակ Չիկագոյի` դրամաշորթության արքան էր:  1920-ականներին նա ղեկավարում էր մի հանցավոր կայսրություն, որտեղ միլինոնավոր դոլարներ էին շրջանառվում: Միլիոնները ստացվում էին թղթախաղի, մարմնավաճառության և ալկոհոլի բիզնեսի միջոցով:   Կասկածներ կան, որ Կապոնեն է կազմակերպել 1929 թ.-ի Սուրբ Վալենտինի օրվա ջարդը, որի արդյունքում սպանվեցին նրա 7 թշնամիները: Կապոնեի տիրապետությունը իբրև Չիկագոյի հանցավոր աշխարհի ղեկավար ավարտվեց 1931 թ.-ին, երբ նա մեղավոր  ճանաչվեց հարկերից խուսափելու մեջ:  7 տարվա ազատազրկումից հետո` 1939 թ.-ի նոյեմբերի 16-ին, նրան պայմանական ազատ արձակեցին:  Այդ ժամանակ նա արդեն տառապում էր սիֆիլիսով: Բանտից դոուրս գալուց հետո Կապոնեն մեկուսացավ Մայամիի իր կյալվածքում, որտեղ էլ 1947 թ.-ի հունվարի 25-ին մահացավ կաթվածից և թոքաբորբից:   

 

Չարլզ Մենսոնը 1986 թ.-ին


2. Չարլզ Մենսոն  

Չարլզ Մենսոնը Մենսոնների ընտանիքի պարագլուխն էր, սա մի հանցավոր կազմակերպություն էր, որը Մենսոնը հիմնել էր Կալիֆոռնիայում  1960-ականներին: 1969 թ.-ին Մենսոնին և նրա հանցակիցներին դատապարտեցին դերասանուհի Շերոն Թեյթի և մի քանի այլ մարդկանց սպանության համար: Նրան սկզբում դատապարտել էին մահվան, սակայն հետագայում նրա պատժամիջոցը փոխեցին ցմահ ազատազրկման: 2012 թ.-ի ապրիլին նրան արդեն 12-րդ անգամ էին մերժում պայմանական ազատ արձակել: 

 

Թեոդոր Քազինսկին 1996 թ.-ի ապրիլի 4-ին

3. Թեդ Քազինսկի

Թեդ Քազինսկին ահաբեկիչ է, ով մեղադրվում է ավելի քան 12 ռմբակոծությունների մեջ, որոնք նա կատարել է 1978-1995 թթ.-ին տարբեր նահանգներում: Նրա ահաբեկչական գործողություններից մահացել է 3 մարդ, վիրավորվել` 23-ը:   Քազինսկին աշխարհի արդյունաբերական համակարգը չարիք էր համարում և ձգտում էր ոչնչացնել այն: Նա ստացել է Անաբոմբեր մականունը, քանզի նրա վաղ շրջանի թիրախներից շատերը աշխատում էին համալսարաններում և ավիաուղիներում: Հետաքննիչները դուրս եկան Քազինսկիի հետքի վրա այն բանից հետո, երբ Թեդ Քազինսկու եղբայրը` Դեյվիդ Քազինսկին, հայտնեց Հետախուզությունների դաշնային բյուրոյին, որ New York Times-ում և Washington Post-ում հայտնված մանիֆեստը, որը վերագրվում էր Անաբոմբերին, նման էր իր եղբոր գրած աշխատություններին: Թեդ Քազինսկին ի վերջո ձերբակալվեց և դատապարտվեց ցմահ մահապատժի:

 

Թոմ Հորնը մահապատժի է ենթարկվել 1903 թ.-ի նոյեմբերի 20-ին

4. Թոմ Հորն

Թոմ Հորնը ինչով ասես որ չի զբաղվել: Նա եղել է բանակային լրտես, օրինապահ մարմինների աշխատակից և մարդասպան:   Նա թերևս այնքան հայտնի չէ, որքան օրինակ Ջեսի Ջեյմսը կամ Մանչուկ Բիլինի, սակայն նա անկասկած Վայրի Արևմուտքի ամենասառնարյուն մարդասպաններից էր: 1880-ականներին նա աշխատել է Փինքերթոն հետախուզական գործակալության համար: Սկզբնական շրջանում ամեն ինչ կարծես հարթ էր ընթանում, սակայն նրա դաժանությունը չէր կարող երկար ժամանակ աննկատ մնալ: 1894 թ.-ին նրան պարտադրեցին թողնել աշխատանքը այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նա մասնակցել էր 17 սպանությունների: Աշխատանքը կորցնելուց հետո Հորնը վարձու մարդասպան դարձավ: Նրա թիրախը սովորաբար հանդիսանում էին անասնագողերը: Ասում են, որ նա մեղավոր է ավելի քան 20 անսանգողի սպանության մեջ:  1901 թ.-ին Հորնը մեղադրվում էր 14-ամյա Վիլի Նիքելի սպանության մեջ: Պատանին ագարակատիրոջ որդի էր: Այնուամենայնիվ, Հորնի մեղավորությունը Վիլիի սպանության մեջ ապացուցված չէ: 1903 թ.-ի նոյեմբերի 20-ին` իր 43-րդ տարեդարձից մեկ օր առաջ, Հորնը մահապատժի դատապարտվեց ԱՄՆ Շայեն քաղաքում:  

 

Ադամ Լանզայի լուսանկարը, որը հրապարակվել է 2013 թ.-ի ապրիլի 3-ին

5. Ադամ Լանզա  

2012 թ.-ի դեկտեմբերի 14-ին քսանամյա կոնեկտիկուտցի Ադամ Լանզան ահաբեկչական հարձակում գործեց Նյութաունի Սենդի Հուքի տարրական դպրոցի վրա:   Հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող այս երիտասարարդը` զինված կիսաավտոմատ ատրճանակով, ներխուժեց դպրոց և մոտ հինգ րոպեի ընթացքում 154 կրակոց արձակեց: Արդյունքում 20 հինգերորդ դասարանցի աշակերտ և վեց ուսուցիչ սպանվեցին: Դրանից հետո Լանզան ինքնասպանություն գործեց: Նույն օրը ավելի ուշ ոստիկանները բացահայտեցին, որ նախքան դպրոցի վրա ահաբեկչական հարձակում գործելը Լանզան Նյութաունի իրենց բնակարանում սպանել էր իր մորը` Նենսիին:

6. Էնդրյու Քեհո

1927 թ.-ին ԱՄՆ-ի Միչիգան նահանգի տարրական դպրոցում դաժան մասսայական սպանություն  տեղի ունեցավ: Ագարակատեր և դպրոցական խորհրդի գանձապահ 55-ամյա Էնդրյու Քեհոն գազազել էր իր ֆինանսական խնդիրների պատճառով: Քեհոն պայթուցիկ սարքեր էր տեղադրել Բեթի դպրոցում: 1927 թ.-ի մայիսի 8-ին նրա տեղադրած պայթուցիկները  պայթեցին` առաջացնելով լայնամաշտաբ ավիրածություններ և խլելով 43 մարդու, այդ թվում 38 երեխայի կյանք:  Քեհոն մի դինամիտ տեղադրեց իր իսկ բեռնատար ավտոմեքենայի մեջ և սպասեց մինչև այն կպայթի` այս կերպ ինքնասպան լինելով: Նախքան ռմբակոծությունները Քեհոն սպանել էր իր կնոջը և պայթուցիկներ տեղադրել իր ագարակում, որոնք պայթելով ավիրել էին իր տունը և հարակից շինությունները: Այս ամենից հետո հետաքննիչները Քեհոյի ագարակի դարպասի վրա մի գրառում հայտնաբերեցին, որտեղ գրված էր. «Հանցագործ դառնում են, ոչ թե ծնվում»: 

 

Սերիական մարդասպան Ջոն Վեյն Գեյսին 1978 թ.-ին

7. Ջոն Վեյն Գեյսի

Ջոն Վեյն Գեյսին մեղադրվում էր 1972-1978 թթ. 33 երիտասարդ տղամարդու և տղաների սպանություն գործելու մեջ: Նրա զոհերի դիակների մեծ մասը հայտնաբերվեցին նրա Չիկագոյի բնակարանի մեջ: Այդտեղ հատուկ տարածք էր փորված դիակների համար:    Ձերբակալության ժամանակ Գերին պնդում էր, որ նա գործել է առնվազն 45 մարդասպանություն: Գեյսին ստացել է «Մարդասպան Ծաղրածու» մականունը, քանզի նա երբեմն հանդես էր գալիս ծաղրածուի կերպարանքով և մասնակցում բարեգործական ֆոնդհայթայթման միջոցառումների: 1944 թ.-ին նա մահապատժի ենթարկվեց: Մահապատիժն իրականաացվեց ներարկման միջոցով: Նրա վերջին խոսքերն էին «Համբուրիր հետույքս»: 

 

Սերիական մարդասպան Թեդ Բանդին դատարանում

8. Թեդ Բանդի

Թեոդոր Ռոբերտը կամ Թեդ Բանդին (1946-1989)ԱՄՆ պատմության ամենատխրահռչակ սերիական մարդասպաններից մեկն է: 1974-1978  թթ. Բանդին բռնաբարել և սպանել է բազում կանանց: Ավելի քան մի տասնամյակ իր մեղքը չընդունելուց հետո նա վերջապես խոստովանեց, որ սպանել է երեսուն անձանց, թեպետ ստույգ թիվը դեռևս հստակ չէ: Բռնաբարելուց հետո նա ծեծում էր իր զոհերին, որոշ դեպքերում էլ սպանում էր խեղդելով: Նա նաև զբաղվում էր նեկրոֆիլիայով: Թեդը թիրախին մոտենում էր հասարակական վայրերում օրը ցերեկով: Նա կարողանում էր շահել նրա վստահությունը: Երբ զոհը համաձայնում էր նստել նրա մեքենան, նա լոմով հարվածում էր զոհի գլխին և հետո տանում նրան սպանելու: Բանդին հաճախ ալկոհոլ էր օգտագործում, նախքան դուրս կգար զոհ որոնելու: Ի վերջո Բանդիին հաջողվեց ձերբակալել: Նրա մահվան դատավճիռն իրականացվեց էլեկտրական աթոռով 1989 թ.-ին: Նրա վերջին խոսքերն էին. «Փոխանցեք իմ սերը իմ ընտանիքին և ընկերներին»:

 

9. Թիմոթի Մքվեյ

1995 թ.-ի ապրիլի 15-ին ահաբեկիչ Թիմոթի Մքվեյը Օկլահոմայում պայթուցիկ տեղադրեց Ալֆրեդ Մյուրրեյի անվան շենքի դիմաց: Ռմբակոծության արդյունքում  մահացավ 168 մարդ, որոնցից 19-ը երեխա էր: Լինելով Պարսից Ծոցի պատերազմի վետերան` Մքվեյը ցանկանում էր վրեժ լուծել դաշնային կառավարությունից 1993 թ.-ի Տեխասում գտնվող Դեյվիդյանների կրոնական խմբավորման պաշարման համար:  Պաշարման արդյունքում մահացավ սեկտայի ղեկավար Դեյվիդ Քորեշը և նրա    75 համակիրները: Մքվեյի կազմակերպած ռմբակոծությունը տեղի ունեցավ Դեյվիդյանների մահվան երկրորդ տարելիցին: Մքվեյնը մահապատժի ենթարկվեց 2001 թ.-ի հունիսի 11-ին:  

 

Ջիմի Ջոնսը 1978 թ.-ի նոյեմբերի 18-ին 

10. Ջիմ Ջոնս

Ջիմ Ջոնսը` Ժողովուրդների տաճար կրոնական կառույցի հիմնադիրն ու ղեկավարը, 1974 թ.-ին իր հետևորդների հետ միասին հաստատվեց Գայանայում, որը նա իր պատվին անվանեց «Ջոնսթաուն»: Ջոնսը խարիզմատիկ և անհանգիստ բնավորության տեր անձնավորություն էր: Նրա մոտ պարանոյա էր սկսել, և նրան ողջ ժամանակ թվում էր, թե Կենտրոնական հետախուզական գործակալությունը և Հետախուզությունների դաշնային բյուրոն հետևում էին իրեն: Ջոնը բավականին խիստ ղեկավար էր և թույլ չէր տալիս որևէ մեկին լքել իրենց համայնքը:  Նրա գործողությունները գրավեցին ԱՄՆ ոստիկանական մարմինների ուշադրությունը: 1978 թ.-ի նոյեմբերի 18-ին Կալիֆոռնիցի կոնգրեսմեն Լեո Ռայանը այցելեց Ջոնսթաուն: Այնտեղ շրջելուց հետո նա դուրս եկավ մի քանի մարդու հետ, ովքեր հոգնել էին Ջոնսի ենթակաները լինելուց: Այս ամենից զայրացած Ջոնսը իր հանցակիցներին ուղարկեց Ռայանի հետևից: Նրանք կրակեցին Ռայանին և 4 այլ մարդու:  Նույն օրը ավելի ուշ ժամի Ջոնսի համակիրներից 909 հոգի մահացան ցիանային թունավորումից: Զոհերից 303-ը երեխաներ էին: Ջոնսը ինքնասպանություն գործեց կրակելով սեփական գլխին: Այդ օրը նա մի 45 րոպեանոց տեսնյութ էր ձայնագրել: Տեսանյութում նա ասում էր. «Մենք սովորական ինքնասպանություն չենք գործել, մենք հեղափոխական ինքնասպանություն ենք գործել` ի նշան բողոքի ընդդեմ անմարդկային աշխարհի պայմանների»:

 

Դիակները փռված են Ժողովուրդների տաճարի շրջակայքում. 1978 թ. նոյեմբերի 18 


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել