Ուրեմն նոր կլասիկին լսեցի, որին մի քանի օր առաջ դեսպանի պաշտոնից հանեցին, քցեցին դուրս։ Նայեք, մի կես ժամ եթերում փորձում էր մեղայական տեքստով հանդես գալ ու արդարանալ, եսիմինչ էր ասել, որ վիճակներս վատ ա, ու որ Նիկոլը Ալիևի ասածները գլուխը կախ անում ա, վերջներս էլ վատ ա լինելու։ Փաստորեն պտի էս ամեն ինչը տեղի ունենար, ու էս օրին հասնեինք, որ սա բան հասկանար։
Իր խոսքում Էդմոնն ասում ա էն, ինչի մասին ընդդիմադիր շրջանակներն էս 4 տարի է բարձր գոռում են, շեշտում, որ Ադրբեջանն ինչքան ուզի, սա տալու է, ինչ ուզենա անելու է, ու ոչ մի խաղաղություն էլ չի լինելու։ Քանի հարյուր անգամ տարբեր առիթներով ոլորտի պրոֆեսիոնալներն ասում են, իսկ Նիկոլի ու նրա թիմի կողմից պիտակավորվում՝ «թուրքական օրակարգի սպասարկողներ», «5-րդ շարասյուն» և այլն։
Հիմա սա եկել ա, լուրջ դեմքով տեսախցիկի առաջ նստել ու ասում ա, թե «Նիկոլը չի հակադարձում Ալիևին, ու ոչ մի հակաքայլ չի անում», «էս ամեն ինչը լավ տեղ չի տանելու» ու չգիտեմ էլ ինչեր ասեց (կես ժամ խոսեց)։ Տո խելոք, բա որ Աշոտյան Արմենը հիմա նստած ա, գիտես ինչի՞ համար ա նստած, որ այ էդ քո ասած թեզերն ուղիղ եթերով մի տարի առաջ բարձրաձայնում էր ու հատիկ-հատիկ դնում դեմներդ․ որ ասում էր, թե ինչ եք բանակցում, ուր ա տանելու էդ հակահայկական փաթեթները, որ Արցախի հարցը ջրելու եք գնա, դու էլ հետները, գլուխներդ կախ լսում էինք ու բանակցում, եթե իհարկե դա բանակցել ա կոչվում։ Դե էն ժամանակ դուխ անեիր, վեր կենայիր տեղիցդ ու ասեիր, որ Արմենը ճիշտ ա ասում, մարդը պրոֆեսիոնալ ա, դու էլ իրա հետ հազար անգամ հաց ես կերել ու հաստատ մի լավություն արած կունենա էդ տղեն, տղավարի ասեիր ինչն ինչոց ա։ Թե՞ հիմա հանել ռադ են արել իրենց կողքից բլբուլ էս կտրել ու աշուղ դառած պատմում ես։
Ինչ վերաբերվում ա Նիկոլի կողմից Ալիևին չարձագանքելուն ու ասածները սուս ու փուս անելու դրվագին, ես մի բան ասեմ․ աչքիս Լուկաշենկոյի ասած էն 5 միլիարդի պատմությունն իրոք ճիշտ ա, ու Նիկոլը վերցրել ա էտ գումարը, քանի որ մենակ էդ դեպքում Ալիևին չէր արձագանքի։
Ու էս ամեն ինչից հետո կրկնում եմ էն, ինչի մասին մի անգամ արդեն գրել եմ․ մեզ լավ բաներ չի սպասվում ու սիրտս շատ վատ կանխազգացումներ ունի, էն իմ ասած գեոպոլիտիկ փոթորիկն աչքիս հասավ մեզ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/pfbid02VTp1sScMRbAym5okaJkVgqsUG1cCUUENsxWtC37EkKRJw563xrr5RevtC28NUxQzl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել