Lurer.com-ը գրում է.

Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում անցկացված սխալ պատվաստման պատճառով մոտ 70 երեխա է հոսպիտալացվել: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով NDTV-ին:

Միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանի Արամբագ քաղաքում: Հեպատիտ B-ի դեմ պատվաստման փոխարեն` բժիշկներն անցկացրել են պոլիոմիելիտի դեմ պատվաստում:

Պատվաստումն անցել է մինչև 5 տարեկան 114 երեխա:

Ներկա պահին կատարվում է դեպքի հետաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել