Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրած ժամանակով (2 771 րոպե) մնում է առաջատար «Ինտերի» ֆուտբոլիստների շարքում։
 
Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ, այս մասին գրում է Corriere dello Sport–ը։
 
35 տարեկան Հենրիխ Մխիթարյանը վերջին 14 հանդիպումներն անցկացրել է հիմնական կազմում։
 
2023/24 թթ.–ի մրցաշրջանում նա պահեստայինների նստարանը չի լքել 37 խաղից ընդամենը 3-ում (վերջին անգամ՝ դեկտեմբերի 20–ին, Իտալիայի գավաթի ՝ «Բոլոնիայի» հետ խաղում)։
 
«Նա աչքի է ընկնում նախանձելի մարզավիճակով, ինչի շնորհիվ դարձել է թիմի հիմնասյուներից մեկը։ Ինձագին («Ինտերի» գլխավոր մարզիչ - խմբ.) հասկանում է, որ նման ֆուտբոլիստին թե՛ փորձով, թե՛ արդյունավետությամբ փոխարինող դժվար կլինի գտնել», – գրում է պարբերականը։
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել