Tert.am-ը գրում է.

Խաչվերաց տոնը հայ ժողովուրդը նշեց այնպես ինչպես միշտ՝ մի մասի համար այն տոն էր, մյուսների համար գերեզմաններ այցելելու օր: Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան համոզմամբ, եթե մարդը կարողանում է տարբերել աշխատաժամերը և ազատ օրերը, ունի դրա ունակությունը, ապա եկեղեցու սահմանած կարգով չշարժվելն ընդամենը ընկալման և մտածողության խնդիր է:


«Եկեղեցին հայտարարում է, որ տաղավար տոնը գերեզման այցելելու համար չէ, այսինքն տոն է և ուրախության օր է: Մեր պետությունն այնքան հեռահայաց է գտնվել, որ մեռելոց տոները հայտարարել է ոչ աշխատանքային, որ որևիցե խնդիր չլինի գերեզմաններ այցելելու, որ մարդը չպատճառաբանի, թե վայ ես չեմ կարող երկուշաբթի գնալ որովհետև աշխատանքային է: Հիմա դա արվեց, սակայն էլի հին ավանդույթի ուժով շարունակում են տոն օրն այցելել գերեզմաններ»,- ասում է Տեր Շմավոն քահանան:


Ննջեցյալներին կիրակի օրն այցելելը մարդկանց մոտ արմատացել է կոմունիստական ժամանակաշրջանում: Շատ հաճախ մարդիկ իրենց վարքագիծն արդարացնում են նրանով, որ այդպես վարվել են իրենց պապերը: Տեր Շմավոն քահանան դեմ է նման մտածելակերպին, քանզի համոզված է, որ 1700-ամյա ավանդույթները չպետք է իրենց տեղը զիջեն 70-ամյա սովորույթին:


«Եկեղեցին հստակ զատորոշել է՝ ուրախության և նաև հիշատակի ու տխրության օրերը մեկը մյուսից: Այստեղ շատ դժվար բան չկա: Մարդիկ տուրք են տալիս իրենց հարմարությանը: Ասում են մեր պապերն այսպես են արել: Բայց մեր պապերը 1930թ-ից են այսպես արել: Պետք չէ թացը չորի հետ խառնել»,- ընդգծեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել