Ֆիլիպինների օդուժը ռմբակոծում է մուսուլման գրոհայիններինPanorama.am-ը գրում է.

Ֆիլիպինների ռազմաօդային ուժերի ուղղաթիռները սկսել են ռմբակոծել երկրի հարավում գտնվող Զամբոանգա խոշոր քաղաքի մուսուլման գրոհայիններին: Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը` հղում կատարելով ֆիլիպինյան ԶԼՄ-ներին:

Ըստ տեղեկությունների` Մորոյի ազգային ազատագրական ճակատի մահմեդական գրոհայինները նախորդ երկուշաբթի` սեպտեմբերի 9-ին, հարձակվել են Ֆիլիպինների հարավային շրջանում գտնվող Զամբոանգա խոշոր քաղաքի վրա` գրավելու քաղաքապետարանը և հաստատելու երկրի հարավային շրջանների անկախությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել