Aysor.am-ը գրում է.
Յուրաքանչյուրը կարող է նշել բարեկազմ արտաքին ունենալու առավելությունները, սակայն անբավարար քաշն ունի նաև բացասական կողմեր. ամենավտանգավորը վերարտադրողական ֆունկցիայի խանգառումն է կանանց մոտ: Այսինքն, եթե կինը 170 սմ հասակի դեպքում ունի 45 կգ քաշ, ապա շատ հնարավոր է, որ նա չկարողանա երեխա ունենալ:
Գիրանալու համար պետք է նախ փոխել ճաշացանկը:
Առաջարկում ենք հետևյալ դիետան.
Նախաճաշին՝ 1 ափսե վարսակի շիլա` մեղրով և ընկույզներով կամ կաթնաշոռ չորացրած մրգերով, կարագով և պանրով բրդուճ և մի բաժակ կակաո:
Երկրորդ նախաճաշ՝ մրգային հյութ, երշիկով բրդուճ և 1 բաժակ յոգուրտ:
Ճաշի համար՝ ախորժակը գրգռող աղցան, թանձր սննդարար ապուր, մեծ չափաբաժնով միս կամ ձուկ, կարագով համեմված կարտոֆիլային պյուրե կամ մակարոններ: Ճաշն ավարտեք դեսերտով կամ սերուցքային սրճով:
Ճաշի և ընթրիքի միջև կերեք թարմ մրգերից պատրաստված որևէ աղցան կամ յուղոտ յոգուրտ:
Ընթրիքին կերեք վիչինայով և լոլիկով ձվածեղ, խմեք կես լիտր կաթ, իսկ քնելուց առաջ կերեք տանձ կամ խնձոր:
Լիարժեք սնվելու հետևանքով որովայնը գիրանում է: Այդ իսկ պատճառով ձեր օրգանիզմին անհրաժեշտ է ֆիզիկական ակտիվություն, որպեսզի լրացուցիչ կալորիաները հավասարաչափ բաշխվեն ողջ օրգանիզմով: