Lurer.com-ը գրում է.

«Միսս Ամերիկա» տիտղոսին է արժանացել Նյու Յորք նահանգը ներկայացնող Նինա Դավուլուրին: Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ի երեկոյան Ատլանտիկ սիթիում. գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

24-ամյա Դավուլուրին դարձել է մրցույթի պատմության մեջ հնդկական ծագումով առաջին աղջիկը, որն արժանացել է տիտղոսին: Տաղանդների մրցույթի ժամանակ նա կատարել է բոլիվուդյան դասական պար: Թագից բացի, Դավուլուրին ստացել է 50 հազար դոլարի չեք. այդ գումարը նա կարող է ծախսել կրթության նպատակով: Դավուլուրին հայտնել է, որ ապագայում մտադիր է բժիշկ դառնալ, ինչպես իր հայրը:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Քրիսթալ Լին՝ Կալիֆորնիայի` չինական ծագումով ներկայացուցչուհին, իսկ երրորդը՝ Օքլահոմայի ներկայացուցչուհի Քելսի Գրիսվոլդը:

Ընդհանուր առմամբ` մրցույթին մասնակցել է 53 աղջիկ` ԱՄՆ-ի 50 նահանգներից և մեկական ներկայացուցիչ Կոլումբիայի, Պուերտո-Ռիկոյի շրջանների և Վիրջինյան կղզիներից:

Սա 87-րդ «Միսս Ամերիկա» գեղեցկության մրցույթն էր: Անցյալ տարի «Միսս Ամերիկա» տիտղոսին էր արժանացել Նյու Յորք նահանգի ներկայացուցչուհի 23-ամյա Մելորի Հեյգանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել