1in.am-ը գրում է.
Եվրոպական հեռարձակման միությունը, որը «Եվրատեսիլ» մրցույթի կազմակերպիչն է, կստուգի Ադրբեջանի և մասնակից մի քանի երկրների կողմից կաշառք առաջարկելու հավանական փորձերի մասին տեղեկատվությունը՝ հաղորդում է The Independent-ը:
Տվյալ թեման, որն ակտիվորեն քննարկվում էր մի քանի ամիս առաջ, վերջերս կրկին ակտուալ է դարձել շվեդական մամուլում պատվիրակություններից մեկի անանուն անդամի հրապարակած պատմության կապակցությամբ: Խոսքը 2013 «Եվրատեսիլի» մասին է, որն անցկացվել է Շվեդիայում: Պատվիրակության անդամը պնդում է, որ մի քանի երկրների ներկայացուցիչներ փորձել են ազդել քվեարկության արդյունքների վրա: Աղբյուրը նշել է, որ խոսքը մասնավորապես Ադրբեջանի պատվիրակության մասին է:
Մրցույթի համակարգող Սիտցե Բաքերը, մեկնաբանելով այս շշուկները, հավաստիացրել է, որ դրանք կստուգվեն: Եթե հաստատվի մրցույթի կանոնները խախտելու մասին տեղեկատվությունը, կսահմանվեն «պատժամիջոցներ», կձեռնարկվեն նաև միջոցառումներ՝ ապագայում չարաշահումներից խուսափելու համար: