Նախկինում, երբ որեվե հայտնաբերություն է եղել, լինի գիտական, աշխարհագրական, քաղաքական կամ մշակույթային, կրոնական, փիլիսոփայական ոլորտներում, մարդկանց ստիպել են ՀԱՎԱՏԱՑՆԵԼ, որպիսզի ստրկացնեն ու սահմանափակեն մարդու գիտակցական անսահման կարողությունները.....
Տարակուսել նշանակում է ազատ լինել ինքնուրույն ստուգելու, մտածելու, հետազոտելու, ու ժամանակ տալ, որպիսզի գաղափարը, քարոզչությունը, փիլիսոփայությունը , գյուտը ժամանակի ընթացքում փաստի իր ճշմարտությունը։ Ավելի լավ է չհավատալ, ու հարցականի ու տարակուսանքի մեջ լինի մարդ որեվե հարցի շուրջ, որպիսզի ԶԱՐԳԱՑՈՒՄ ԼԻՆԻ, ՆՈՐ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ առիթ լինի քննարկելու, հետազոտելու, ժամանակի փորձությանը դնելու որեվե կարծիք, գաղափար, կամ փիլիսիոփայություն...Որքան էլ որ տրված տեղեկությունները, գիտելիքները, փիլիսոփայությունը մեկի սրտով լինեն, կամ դյուրուն հասկանալի, սակայն ավելի ճիշտ կլինի, ընդունել, ու տարակուսել տրված տեղեկությունները, հետազոտել, ու շարունակել հետաքրքրվել ու բացահայտել նորանոր պարագաներ ու լույսեր որ կկարողանան բացել ավելի ու ավելի գիտելիքների ծալքեր....
Որքան ժամանակ որ մարդը արթուն է ու ապրում, նա կզարգանա միայն այն ժամանակ երբ չգոհանա իրեն տրված տեղեկություններով։
Հավատալ ու հանգստանալը հավասար է ճահճացմանը։ Իսկ տարակուսելը ու շարունակաբար հարցականի տակ դնելը որեվե տեղեկատվություն, դա ազատություն է, ազատ մտածելու փորձ, որ միակ միջոցն է մարդու ուղեղի զարգացմանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել