ԵՊՀ առաջին կուրսեցիների մոտ 10 տոկոսը դեռ չի վճարել ուսման վարձըPanorama.am-ը գրում է.

Երևանի պետական համալսարանի ուսանողների մոտ 20 տոկոսը դեռ չի վճարել ուսման վարձը: ԵՊՀ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կարեն Գրիգորյանըpanorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ իրենք ունեն տեղեկություն, թե ուսանողներն ինչու չեն վճարել: Նրա խոսքով,   վարձերի վճարումն ընթացքի մեջ է:

«Կան ուսանողներ, ովքեր չեն վճարել, որովհետև ինչ-որ գումարի են սպասում, կամ որևէ հիմնադրամ պետք է փոխանցի նրանց վարձը, կամ սոցփաթեթի մեջ են ընդգրկված և պետությունը պետք է վճարի: Այդ ուսանողները դիմումներ են գրել և մենք տեղյակ ենք ուշացման մասին: Ուսանողների 80 տոկոսը, եթե ոչ ավելին, վճարել է վարձը»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել