Այս օրերին, երբ գործարարներից շատերն իրենց գումարները հանում են Հայաստանից և ներդրումներ կատարում այլ երկրներում, Սամվել Ալեքսանյանը շարունակում է նոր բիզնեսներ հիմնել Հայաստանում՝ աշխատատեղեր բացելով քաղաքացիների համար: Նման գործարարին՝ անկախ իր ունեցած թերություններից, հասարակությունը պետք է հարգի: Եվ վստահ եմ շատերը հարգում են...
Երբ Սամվել Ալեքսանյանի բիզնես մրցակիցները քննադատում են նրան կամ հոդվածներ պատվիրում նրա դեմ, դա ես հասկանում եմ, բայց չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր ուղղակի վարկաբեկում և քննադատում են Հայաստանի խոշորագույն վարկատուներից մեկին՝ շատ հաճախ չհաստատված ու չհիմնավորված:
Վստահ եմ՝ Սամվել Ալեքսանյանն իմ պաշտպանության կարիքը չունի, ես էլ չեմ ցանկանում այս տողերով պաշտպանել, ուղղակի ցավում եմ, որ մեր հասարակության որոշ շերտեր կոռումպացված ու կաշառակեր չինովնիկների դեմ պայքարելու փոխարեն, պայքարում են նման մարդու դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել