Aysor.am-ը գրում է.

Դեռ հնում մարդիկ գիտեին, որ որոշ մթերքներ նպաստում, իսկ որոշն էլ արգելակում են ցանկությունն ու կիրքը:

Եվ այսպես, սիրո մթերքների ցանկը` ըստ ամերիկացի սննդաբան հետազոտողների:

Ձմերուկը սիրո միրգ է համարվել այն պատճառով, որ պարունակում է ցիտրուլին: Սա ամինաթթու է, որը հանգստացնում է արյունատար անոթները, խթանում սեքսուալ ակտիվությունը: Ձմերուկը նաև ամրացնում է իմունային համակարգը` շնորհիվ վիտամինների, հանքային նյութերի հակաօքսիդանտների պարունակության:

Ավոկադոն պարունակում է 13 տեսակի վիտամիններ` այդ թվում վիտամին E, որը դանդաղեցնում է ծերցումը: Իր էներգետիկ արժեքներով ավոկադոն գերազանցում է այնպիսի մթերքներին, ինչպիսիք են միսն ու հավկիթը: Այն պարունակում է ճարպանյութեր, որոնք կարևոր են մաշկի և մազերի համար:

Մեքսիկայում ավոկադոն համարում են սիրո միրգ, քանի որ այն սեռական ցանկությունն արթնացնող հատկություն ունի:

Նեխուրն առաջին հայացքից այնքան էլ սեքսուալ մթերք չէ, սակայն հայտնի է, որ Հին Հռոմում և Հին Հունաստանում այն օգտագործում էին սիրո թուրմ ստանալու համար: Համարվում է, որ այն երիտասարդություն և կիրք է հաղորդում մադուն, օգտակար է մտավոր աշխատանքով զբաղվողների համար:

Շոկոլադր օգտակար է, բայց հարկավոր է իմանալ, որ դրա ոչ բոլոր տեսակներն են խթանում լիբիդոն: Այս տեսանկյունից օգտակար է սև շոկոլադը, որը հարուստ է ֆլավոնոյիդներով: Սրանք հզոր հակաօքսիդանտ են և բարելավում են արյան շրջանառությունը:

Թուզը պարունակում է ամինաթթուներ, որոնք մեծացնում են սեքսուալ էներգիան:
Օգտակար է մրսածության դեպքում, ունի ջերմիջեցնող հատկություն, հարուստ է կալցիումով, օգտակար է ստամոքսի և թոքերի աշխատաքի, սրտանոթային հիվանդությունների համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել