Aysor.am-ը գրում է.

«Մանի-Ի» թայֆունի պատճառով ավելի քան 300.000 ճապոնացի տարհանվելու է Հոնսյո կղզու հարավային շրջաններից:

Lifenews.ru-ի փոխանցմամբ, շրջանի ընդհանուր բնակչությունը կազմում է 13 միլիոն մարդ: Հոնսյույի գետերից մեկը դուրս է եկել ափերից և ավիրել մերձակա բնակավայրերը: Փորձագետները նշում են, որ այդպիսի բնական արհավիրքներ մի քանի տասնամյակը մեկ են լինում:

Նշվում է, որ այս պահին «Մանի-Ի» թայֆունը շարժվում է Ճապոնական արշիպելագի մոտ` 30 կմ/ժամ արագությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել