Փեսացու
Այսպես են անվանում քեռիներին մինչև ամուսնանալը:
Անքնություն
Դա կարող է լինել հարսնացուի մոտ: Երբ նա գիշերը պառկած մտածում է. «Տեսնես վաղը զգեստս գեղեցիկ կլինի՞, թե՞ չէ: Եվ գլխավորը` տեսնես վաղն ամուսինս ի՞նչ ձևի կլինի»:
Հանգիստ ծովում
Դրանից հետո տղամարդիկ ու կանայք հաճախ ստիպված են լինում ամուսնանալ:
Ուտելիք
Ամենահամեղը տատիկի մոտ է ստացվում, մայրիկի մոտ էլ է համեղ ստացվում: Իսկ հայրիկն օրինակ լավ հաց է կտրատում:
Կին
Դա այն աղջիկն է, ով տղամարդու համար ուտելիք է պատրաստում, լվանում է նրա հագուստն ու խնամում է նրա երեխային:
Ամուսին
Այս մարդու հետ դժվար է, նրա հետ շատ են հոգսերը, ծախսերն էլ շատ են: Սկզբից նա լավն է ու գեղեցիկ, իսկ երբ ամուսնանում ես, դառնում է հայհոյող ու գեր:
Սիրահարված
Այ օրինակ երբ ամուսինը կնոջից աչքը չի կտրում ամբողջ օրը, սկսում է կռահել, որ ինքը, հավանաբար, սիրահարված է:
Գուշակություն
Սկզբից ես պատրաստվում էի ամուսնանալ Յաշայի հետ, հետո որոշեցի գուշակել, արդյոք ավելի լավ է ամուսնանալ Լևոնի հետ, ստացվեց, որ ավելի լավ է ամուսնանամ Անտոնի հետ:
Երջանկություն
Երեխաների մոտ այն կիսովի է, քանի որ մայրիկը կամ զայրանում է, կամ պաղպաղակ գնում:
Ջենթլմեն
Դա նույնն է, ինչ լեդին: Ուղղակի տղամարդ է: