Նյութի առաջին հատվածը կարող եք ընթերցել այստեղ:

7.Այլին Ուորնո

Crazy Aileen Wuorno

Այլին Ուորնոյի մահապատիժը մինչ այժմ էլ բանավեճի առիթ է, թե արդյոք, արդարացված էր այն թե ոչ: Այլինի կյանքի պատմությունը կապված է ընտանեկան բռնության, երեխաների բռնության ու արհամարհանքի հետ որը հասունացել էր նրա մեջ, այն ժամանակ երբ  նա որպես մարմնավաճառ  էր աշխատում, որպեսզի կարողանար գումար վաստակել ու սերիական մարդասպան դառնար ու իր «հաճախորդներին» որպես զոհ օգտագործեր:
Երբ նրան վերջ ի վերջո ձերբակալում են նա ընդունում է ու խոստովանում, որ սպանել է 7 տղամարդու ովքեր նրան ճանապարհին մեքենայով վերցրել են Ֆլորիդայում 1989 և 1990թթ: Նրան ի վերջո բացահայտեցին երբ նա սպանեց իրավական գործակալի: Ֆեդերալ բյուրոյի աշխատակիցներն օգտագործեցին Էյլինի ընկերուհուն, որպեսզի նրանից խոստովանություն կորզեն: Ի վերջո Էյլին հանձնվեց ոստիկանությանը:
Նրան մահապատժի ենթարկեցին մահացու ներարկման միջոցով 2002թ.ի հոկտեբերին, սակայն շատերը պնդում էին թե նա մտավոր խանգարում ուներ և պետք է բուժում ստանար և ոչ թե մահապատժի ենթարկվեր: Երբ Այլինին թույլ են տալիս իր վերջին բառերն արտասանել նա այնպիսի արտահայտություններ է արտասանում ինչպես օր «նավարկել ժայռի հետ», «ինչպես Հիսուսը» նաև  «մեծ մայր նավը» Ուիլ Սմիթի «Անկախության օրը» ֆիլմից: 
2003թ.ին նկարահանած «Հրեշը» ֆիլմում  Շարլիզ Թերոնը  մարմնավոում է Այլինին: Ֆիլմի սցենարի համար օգտագործվում են 1993թ.ի վավերագրական ֆիլմը, որը պատմում էր Այլինի կյանքի և նրա կատարած սպանությունների մանրամասների մասին:

6.Հերման Մադջեթ

Herman Mudgett

Հերման Մուջեթը մեծապես հայտնի է որպես ԱՄՆ առաջին սերիական մարդասպաններից մեկը: Նա նաև հայտնի էր, որպես բժիշկ Հենրի Հոուարդ Հելմս, ով իր արարքների համար կախաղան է հանվել 1896թ.ին մահապատժի դատապարտվելուց հետո: Մադջեթը 1893թ.ին հյուրանոց է բացում, որը նա օգտագործում էր, որպես իր սպանությունները իրականացնելու հիմնական վայր: Չնայած նա միայն խոստովանել է, որ սպանել է 27 մարդու, այնուամենայնիվ հետագա հետաքննությունները ցույց են տվել, որ նա  գրեթե 200 մարդու սպանությունների համար էր պատասխանանտու: Նրա զոհերից շատերը հենց «Չիկագոյի աշխարհի տոնավաճառից» հետո են զրկվել իրենց կյանքից այն տարում, երբ Հերմանի հյուրանոցը, որը տոնավաճառից ընդամենը երկու մղոն հեռավորության վրա էր, նոր էր բացվել:
Նրա մահը հանրության համար քննարկման մեծ առարկա էր դարձել ու հրատարակվել էր «Նյու Յորք Թայմզ» պարբերականում: Հերբերտն ամենևին չէր զղջում իր հանցանքների համար և հանգիստ էր ամբողջ ընթացքում, մինչև իսկ մահապատժի իրականացման պահին:  Մարդիկ նաև կասկածում էին, որ նա մտավոր կամ հոգեկան խանգարումներ ուներ` բանտում և մահապատժից առաջ նրա պահվածքի պատճառով: Ըստ պաշտոնական զեկույցների Հերմանն իրեն մահապատժի ենթարկող մարդասպանին խորհուրդ է տվել ուշադիր լինել, որպեսզի ոչ մի սխալ թույլ չտար: Երբ նրան հարցրել են թո ունի արդյոք վերջին ասելիք, նա հանգիստ պատասխանել է. «Այո, հաջողություն»:

5.Գարի Ջիլմոր

Gary Gilmore

Գարի Ջիլմորին մահապատժի են ենթարկել գնդակահարության մջոցով 1977թ.ի հունվարի 17-ին մոտավորապես ժամը 8:07-ին Յուտայի պետական բանտում: Գարին մեղադրվում էր Յուտայի «Պրովո» մոթելի կառավարչին սպանելու համար: Նա իրեն տված վերջին ընթրիքին ձեռք չի տվել և միայն մեկ բաժակ կաթ ու սուրճն է խմել: Գարին համաձայնվել էր որպեսզի իր օրգանները մահանալուց հետո հանձնեն հիվանդանոցին հիվանդ մարդկանց փոխպատվաստելու համար: Նրա աչքերի եղջերաթաղանթները փոխպատվաստում են երկու տարբեր մարդկանց իր մահվանից ընդամենը ժամեր անց: Մահապատիժը Միացյալ Նահանգներում ընդամենը դրանից մեկ տարի առաջ էր ընդունվել` 1976թ.ին, և Ջիլմորի մահապատիժը փաստորեն առաջին պաշտոնական կատարված մահապատիժն էր իրենից ներկայացնում:

4. Թիմոթի Մքվեյգ

Timothy McVeigh

Թիմոթի Մքվեյգը 1995թ.ին Օկլահոմայի Օկլահոմա քաղաքի ֆեդերալ շենքի պայթեցման հիմնական մեղավորն էր: Նրա կատարած ահաբեկչական հարձակմանը 168 մարդ է զոհ գնացդել, իսկ 1000-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել:
Թիմոթին երբեք ցույց չի տվել որ զղջում է իր հանցանքի համար: Միակ բանը որի համար նա ափսոսում էր, ըստ նրա, դա այն էր, որ չի կարողացել ամբողջությամբ գետնին հավասարեցնել շենքը:  Նա իր վերջին ճաշի համար միայն շոկոլադ է խնդրել ու պաղպաղակ: Թիմոթիին մահապատժի են ենթարկել մահացու ներարկման իջոցով 2001թ.ի հունիսի 11-ին մոտավորապես ժամը 7:14-ին: Նա որոշել էր որպես իր վերջին խոսք բանաստեղծություն արտասանել, սակայն վերջին պահին նա որոշում է ոչինչ չասել: Այս մասին հայատարարել է «Ֆոքս Նյուզ» լրատվականը:

3. Թեդ Բունդի

Ted Bundy Execution

Բունդի հայտնի է իր չորս տարի շարունակ գործած հանցագործությունների համար: 1970-ականներին նա ԱՄՆ-ի 7 տարբեր նահանգներում 30 մարդու կյանք է խլել: Հետաքննությունները ենթադրել են կատարված հավելյալ սպանությունների հնարավորությունը: Նա արդեն ձերբակալված էր 1975թ.ին երբ հետաքննությունների արդյունքում նրա կապը սկսեց հաստատվել տասնյալ այլ սպանությունների հետ: Արդյունքում նա ի վրջո դատապարտվեց մահապատժի: Այս դեպքից հետո սերիական մարդասպանենրի ու  բռնաբարողների թիվը բավականին մեծացել էր Նահանգներում, որը շատերը կապում էին հանցագործների` Թեդի պատմությամբ ոգեշնչվելով:
Մահապատժից խուսափելու համար Թեդը խոստովանում է այլ հանցագործությունների ու սպանությունների իր մեղավորությունը, որի մասին ոստիկանությունը նույնիսկ տեղյակ էլ չէր: Նա նույնիսկ իր իրավաբանին խորհուրդ է տալիս դիմել զոհերի հարազատններին ներման փաստաթուղթ ստորարել, որով նրա մահապատժի օրը կհետաձգվեր, սակայն ընտանիքներից և ոչ մեկը չի ստորագրում, որի արդյունքում նրա մահապատիժը կայանում է հենց նշանակված օրը 1989թ.ի հունվարի 24-ին էլեկտրական աթոռի միջոցով: Երբ նրա մահվան մասին տեղեկատվությունը սկսում է տարածվել հազարավոր մարդիկ սկսում են տոնել նրա մահը հավաքվելով ու հռավառություն կազմակերպելով այն բանտի մոտակայքում որտեղ նա ձերբակալվել ու մահապատժի էր ենթարկվել:

2.Բրենդոն Ուեյն Հեդրիք

Brandon Wayne Hedrick

Բրենդոն Ուեյն Հեդրիկին ձերբակալում են 1997թ-ին 23-ամյա մի կնոջ` Լիզա Քրայդերի սպանության մեղադրանքոով:  Այս դեպքը  1990-ականների վերջին տեղի ունեցած սպանության համար խոշորագույն պատիժն էր, որ իրականացվե էր: Մեծածավալ հետաքննությունների արդյունքում ու ականատեսների տված վկայությունների արդյունքում պարզ է դարձել,  որ Հեդրիկը կողոպտել է, առևանգել ու բռնաբարել զոհին մինչև նրան կյանքից զրկելը` դեմքին հրազենային կրակոց բաց թողնելով: Այսպիսով նա մեղավոր է ճանաչվում և 1998թ.ին դատապարտվում մահապատժի: Նա նույնիսկ փորձել է գթության դիմում ներկայացնել մահապատժից խուսափելու համար սակայն Վիրջինիայի կառավարչի` Թիմ Քեյնի կողմից մերժում ստացել:

2006թ.ի հուլիսի 20-ին իր մահապատժից առաջ մոտավորապես ժամը 9:12-ին Վիրջինիայի Ջարեթ քաղաքում Բրենդոնի արտասանած վերջին բառերի մեջ ներառված էր նաև նրա աղոտքը բոլոր այն մարդկանց համար ովքեր «հավատում են Հիսուս Քրիստոսին» և այն մարդկանց համար ովքեր «փրկված չեն ու կընդունեն Քրիստոսին», իսկ վերջում նա արտասանել է. «Ես արդեն պատրաստ եմ գնալու և ազատ լինելու»: Այս մասին հայտնել է «Վաշինգթոն Փոստ» լրատվականը: Այս մահապատիժը համարվում է էլեկտրական աթոռի միջոցով իրականացված վերջին մահապատիժը ԱՄՆ-ում,  հատկապես այն բանից հետո, երբ 2008թ.ին Նեբրասկա նահանգում Էլեկտրական աթոռոով կատարված մահապատիժը դասակարգվեց, որպես առանձնակի դաժանության և անընդունելի պատիժ:

1.Սադամ Հուսեյն

Saddam Hussein

Իրաքում որպես նախագահ պաշտոնավարելու ընթացքում Սադամ Հուսեյնը սարսափ ու վախ էր ներշնչում ինչպես իր երկրում, այնպես  էլ ամբողջ Կենտրոնական Արևելքում: Սադամ Հուսեյնին նաև անվանում ին «Բաղդադի մսագործ» իր պաշտոնավարման ընթացքում  բազմաթիվ սպանությունների ու մահապատիժների համար, որոնք նա անձամբ էր պատվիրում ու իր համաձայնությունը տալիս: Նա օգտագործում էր պետական ռազմական ուժերն ու երկրի քիմիական զենքի պաշարները իր իսկ ժողովրդի դեմ պայքարելու համար` վախենալով հեղափոխության ու ժողովրդական անհնազանդության բռնկումից:
2003թ.ին Իրաքյան պատերազմի ընթացքում Սադամ Հուսեյնը անհետանում է: Նույն տարվա հուլիս ամսին նրա երկու տղաներն ու թոռը հրազենի միջոցով սպանվում են: Արդեն դեկտեմբեր ամսին ԱՄՆ ռազմական ուժերը հայտնաբերում են Սադամին Տիկրիտի իր թաքստոցում: Չնայած նա սափրված չէր ու երկար մորուք ուներ հայտնաբերվելու պահին, այնուամենայնիվ ըստ զեկույցների նա ամբողջովի աողջ  վիճակում է եղել: Իրաքի ժամանակավոր կառավարությունը Սադամ Հուսեյնին մեղադրում է հիմնականում 1982թ.ին 150 իրաքցիների սպանություների համար ու դատապարտում նրան մահապատժի:
Նրա մահապատիժը տեղի է ունենում 2006թ.ի դեկտեմբերի 30-ին: Չանայած նա խնդրում է, որ իր մահապատիժն իրականացվի գնդակահարության միջոցով, այնուամենայնիվ նրան կախաղան են հանում: Մահապատժի տեսաագրությունը նույնիսկ տեղադրվել է «Youtube»  սոցիալական կայքում, որը բազմաթիվ դիտումներ է ունեցել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել