Emedia.am-ը գրում է.

Հայաստանում օգտվողների մեծամասնությունը օգտագործում է համացանցը զրույցների ու շփման համար, ինչպես նաև տեսահոլովակներ դիտելու։ Այս մասին է ասված USAID կատարված հետազոտության մեջ, որը մասնակի հրապարակում է Սիեթլում Վաշինգտոնի Համալսարանի դասախոս Քեթի Փիրսը։

Հարցվածների 66 տոկոսը օգտագործում է համացանցը զրոյցների համար, 65 տոկոսը նաև կատարում է տեղեկատվության որոնում, 59 տոկոսի առօրյայում են սոցիալական ցանցերը։ 53 տոկոսը երաժշտություն են լսում, 46 տոկոսը օգտագործում են համացանցը տեսահոլովակներ դիտելու համար։ 36 տոկոսը խաղեր է խաղում։ 27 տոկոսը կարդում է նորություններ, 22 տոկոսը բեռնում է լուսանկարներ ու տեսանյութեր, ու 10 տոկոսը համացանցը օգտագործում է օգտագործում է մասնագիտական նպատակներով։

Տեղեկատվության աղյուների Հայաստան բնակչության 12 տոկոսը նախընտրում է հավատալ ընկերների, հարևանների ու բարեկամների կողմից տարածած լուրերին, 9 տոկոսը հավատում է համապետական հեռուստաալիքներին, 7 տոկոսը՝ տեղական հեռուստաալիքներին, ինչպես նաև առցանց լրատվությանը, 6 տոկոսը հավատում է սոցիալական ցանցերին, 3 տոկոսը՝ ռադիոալիքներին ու 2 տոկոսը հավատում է թերթերին։

«Որ լրատվական աղյուրներին եք չեք հավատում ընդհանրապես» հարցին ի պատասխան ձևվորվել է հետևյալ պատկերը. 14 տոկոսը չի հավատում ընկերների ու բարեկամների ասածներին, 12 տոկոսը՝ համապետական հեռուստաալիքներին, 10 տոկոսը՝ համապետական թերթերին ու 9 տոկոսը՝ տեղական թերթերին։ Նույնքան մարդ չի հավատում տեղական հեռուստաալիքներին։ 8 տոկոսը հարցվածների չի հավատում սոցիալական ցանցերին ու տեղական ռադիոկայաններին, իսկ 7 տոկոսը չի հավատում տեղական ռադիոկայաններին։ Ամենաքիչը թերահավատությունը ուղղված է առցանց մեդիային՝ 6 տոկոս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել