Aysor.am-ը գրում է.
Գիտնականները գտել են այն գենը, որը մուտացիայի ենթարկելով, կարելի է այնպես անել, որ մարդը ցավ չզգա: Այս մասին գրում է Nature Genetics-ը: Ցավի հանդեպ անզգայունությունը հազվադեպ հանդիպող հիվանդություն է: Մարդիկ, ովքեր տառապում են այս հիվանդությամբ, այլ զգայարանների հետ կապված խնդիրներ չունեն, բայց վնասվածքներ, այրվածքներ ստանալիս, ցավ չեն զգում:
Մարդու՝ ցավը զգալու համար պատասխանատու գենը գտնելու համար գերմանացի մասնագետներն ուսումնասիրել են գերմանացի մի աղջկա, ում ծնողներն առողջ են, սակայն նա չի զգում ցավը: Գիտնականներն աղջկա մոտ հայտնաբերել են SCN11A գենի մուտացիա: Հենց այս գենի մուտացիա էր հայտնաբերվել տարիներ առաջ մեկ այլ նման հիվանդությամբ տառապող մարդու մոտ: Համեմատությունը թույլ է տալիս ասել, որ հենց այս գենն էլ պատասխանում է ցավի՝ կենտրոնական նյարդային համակարգ փոխանցման համար, որը նշված հիվանդների մոտ տեղի չի ունենանում: