Tert.am-ը գրում է.

Դոնի Ռոստովի (ՌԴ) բնակիչը ձերբակալվել է՝ փիլիսոփա Էմանուիլ Կանտի մասին բանավեճի ժամանակ իր հակառակորդի վրա կրակոցներ արձակելու կասկածանքով, գրում է ria.ru-ն:

26 և 28 տարեկան տղամարդկանց միջև վեճն առաջացել է սեպտեմբերի 14-ին՝ կեսգիշերին մոտ: Նրանք հանդիպել են փոքրիկ խանութում՝ Քաղաքի օրվա տոնակատարություններից հետո, և Կանտի մասին զրույցի բռնվել: Վեճը վերաճել է կռվի, իսկ այնուհետ 26-ամյա տղամարդը հանել է ատրճանակն ու կրակել հակառակորդի գլխին:

Դեպքից հետո նա փախել է, սակայն ոստիկանները հայտնաբերել են նրան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել