Գյուղացիները սկսել են վստահել կոոպերատիվներին. Գագիկ ԽաչատրյանPanorama.am-ը գրում է.

2011 թվականին մեկնարկած «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիրը տալիս է իր դրական արդյունքները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով ծրագրի արդյունքները` ասաց Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման տնօրեն Գագիկ Խաչատրյանը:

Նրա խոսքերով` ծրագիրը նախատեսված է իրականացնել 6 մարզի (Արագածոտն, Լոռի, Շիրակ, Տավուշ, Գեղարքունիք, Սյունիք) 55 համայնքում: Ծրագրի ընդհանուր արժեքը 21.3 միլիոն դոլար է, որից 16 մլն դոլարը Համաշխարհային բանկի վարկն է, 3.5 միլիոն դոլարը տրամադրել է ՀՀ կառավարությունը, իսկ 1.8-ը վճարել են ծրագրից օգտվող շահառուները:

Ըստ Գ.Խաչատրյանի` ծրագրի նպատակն է աջակցել անասնապահական ուղղվածություն ունեցող լեռնային և սահմանամերձ համայնքներին, որտեղ անասնապահությունը ապրուստի հիմնական միջոցն է հանդիսանում և համայնքները մեծապես շահագրգռված են բարելավելու սեփական արոտավայրերից ստացվող արտադրանքը, իրականացնել արոտաօգտագործման և կերարտադրության վրա հիմնված անասնապահական մթերքի արտադրության արդյունավետ և կայուն համակարգ: Բացի այդ, նախատեսվում է նաև գործող խորհրդատվական ծառայությունների միջոցով աջակցել համայնքներում արոտօգտագործողների կոոպերատիվների ստեղծմանը և կայացմանը, նորարական տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև անասնաբուժական ծառայության միջոցով տոհմային աշխատանքների և կենդանիների առողջությանը ուղղված միջոցառումների բարելավմանը:

Ծրագրի կարևոր խնդիրներից է` բարեկարգել հեռագնա արոտավայրեր տանող դաշտային ճանապարհները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել