Լրագրողների հետ ճեպազրույցում Սիմոնյան Ալենը պարծեցել է, թե «հայ ժողովուրդը» 2021-ին մեծագույն աշխարհաքաղաքական հարց է լուծել: Ըստ պաշտոնյայի՝ նպատակ է եղել Հայաստանը դարձնել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության անդամ: «Այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ նոր եկած իշխանությունն ասի՝ դե նախկինները՝ այսինքն մենք ենք մեղավոր ու այլևս անվտանգային որևէ լուծում չկա, քան դառնալ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մաս»,-հայտարարել է Ալենը՝ միաժամանակ հայտնելով, որ Հայաստանին պաշտոնական առաջարկություն՝ միանալու այդ միությանը, չի ստացվել:
Հայ ժողովո՞ւրդն է աշխարհաքաղաքական հարց լուծել, թե՞ Նիկոլը՝ հայ ժողովրդի հաշվին: Ակնհայտ է, որ հետպատերազմյան փուլում Հայաստանի արձանագրած կորուստները, որ հարյուրավոր քառակուսի կիլոմետրերով են հաշվվում, Ալենի մատնանշած աշխարահաքաղաքական խնդրի «լուծման» հետևանք էր, ու ցավով պետք է արձանագրել, որ դրա հետևանքները դեռ երկար են զգացվելու, և բանը գուցե հասնելու է նաև այսօր անխուսափելի թվացող մեծ պատերազմին:
Հարց է առաջանում՝ արդյոք աշարհաքաղաքական հարցի «լուծման» հետևա՞նք էր Արցախի ցեղասպանությունը: Կասկած չկա: Իսկ նրանք, ովքեր Նիկոլին դրդում էին աշխարհաքաղաքական հարց «լուծել», ինչո՞ւ ամենակրիտիկական պահին ոչ միայն ոչինչ չարեցին՝ բռնելու Բաքվի ցեղասպան ձեռքը, այլև այսօր արցախցիների հետ տեղի ունեցածը չեն էլ կամենում համեմատել ուկրաինացիների հետ կատարվողի հետ՝ ասելով, թե Արցախում տեղի է ունեցել «էքզոդուս» և ոչինչ ավելին՝ մի անհարկի տերմին, որի քողի տակ եվրոպացիները չեն ցանկանում իսկապես փչացնել Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունները: Հարց է առաջանում՝ երբ Նիկոլը «հա» էր ասում Արևմուտքին՝ տապալելու ՌԴ պլանները, բա անվտանգային երաշխիքների հարց չէ՞ր բարձրացնում, չէ՞ր մատնանշում իր որոշումից բխելիք վտանգները:
Նիկոլը միայն մի բան է մատնանշել՝ սեփական աթոռին կպչած մնալու պահանջը: Պայման է դրել՝ ինքն անում է այն, ինչ որ իր տերերն ուզում են, բայց պայմանով, որ իրեն ժողովրդավար կհամարեն՝ ՔՊ-ի իշխանությունը լեգիտիմացնելով՝ անկախ նրանից, թե քանի քաղբանտարկյալ կա Հայաստանում, անկախ նրանից, թե որքան մարդու արյուն է Նիկոլը խմում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել