1in.am-ը գրում է.

Չինաստանի հյուսիս-արևելքում բնապահպանները սկսել են կերակրել բծավոր գիշատիչներին: Բնական միջավայրում սննդի սղության պատճառով վագրերը ոչնչացման եզրին են:

Ներկայում Մանջուրիայի անտառներում մնացել է ամուրյան վագրերի ենթատեսակի ընդամենը 20 ներկայացուցիչ, որոնք համարվում են վագրերի ամենախոշոր տեսակն աշխարհում և միակը, որոնք յուրացրել են կյանքը ձյան պայմաններում: Մնացած կենդանիներին պահպանելու համար Վայրի բնության համաշխարհային հիմնադրամում որոշում է ընդունվել մեծացնել եղնիկների քանակը «Ցզիլին Վանցին» արգելանոցում: Բնապահպանների խոսքով՝ դա կօգնի վագրերին լավ սնվել և ավելի լավ բազմանալ:

Ներկայումս բաց է թողնվել 37 եղնիկ, սակայն մասնագետների խոսքով՝ դա բավարար չէ: Մասնագետները նշում են, որ մեկ տարվա ընթացքում վագրը պետք է 50 եղնիկ կամ վարազ ուտի:

Չինացի բնապահանները նաև ակտիվացրել են պայքարը որսագողերի դեմ, ովքեր կրակում են թե´ վագրերին, թե´ այն կենդանիներին, որոնցով սնվում են գիշատիչները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել