Բառիգ ՔՊ-ական Հովհաննիսյան Արթուրը ԱԺ-ում ՍԴ դատավորի թեկնածու Բալայանին իր համար «կարևոր» հարց է ուղղել, թե ինչպե՞ս է Բալայանը մեկնաբանում 2018-ին տեղի ունեցած հեղափոխությունը որպես ՀՀ քաղաքացի: Բալայանն էլ, արդարացնելով բառիգի սպասումները, ասել է՝ 2018թ-ին ՀՀ-ում տեղի ունեցածը, անվիճարկելի է, լեգիտիմ էր:
Բառիգը, իհարկե, սեփական նախաձեռնությամբ չէ, որ նման հարց է ուղղել Բալայանին. ենթադրելի է, որ նրան այդ անել հուշել է Նիկոլը: Այս դրվագը չափազանց կաևոր է հատկապես այն պատճառով, որ ի ցույց է դնում այսօր դատաիրավական ոլորտի՝ Նիկոլից ունեցած կախվածության աստիճանը, այն, թե ինչպես է ՔՊ-ի սյուզերենը սեփական վարտիքը մտցրել ամբողջ համակարգը՝ ստիպելով բոլորին նայել իր աչքունքին:
Այլ պատասխան, քան այն ինչ-որ տվել է Բալայանը բառիգին, չէր էլ կարող հնչել ԱԺ-ում, քանի որ հակառակ դեպքում Բալայանը ԱԺ հասած չէր լինի, պարզապես խնդիր է եղել բոլոր պոտենցիալ անհնազանդներին ի ցույց դնել այն միակ ճիշտ ճանապարհը,որը կարող է առաջնորդել դեպի անձնական բարեկեցություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել