Հարգելի ընթերցողներ, սա այն եզակի հոդվածներից մեկն է, որը գրելուց ժողովրդական լեզվով ասած `«ձեռքս չի գնում գրեմ», քանզի այն, ինչ հիմա այս հոդվածում փորձելու եմ առաջարկել, դեմ է իմ սկզբունքներին: Սակայն մեր գիտությունը այսօր այնպիսի աղետալի վիճակում է, որն, ըստ իս, այլ ճանապարհ չկա, բացի նրանից, որ  գոնե մի կերպ կկանգնեցի մեր գիտնականների արտահոսքը դեպի այլ երկրներ…

Հարգելի մեծահարուստներ, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ձեզանից շատերը հարստացել են ակնթարթային, նույն վայրկյանին մեծ եկամուտ բերող բիզնեսները`կարագ, շաքարավազ, դեղորայքներ, վառելիք և այլն մենաշնորհելով, չմտածելով, ավելի ճիշտ ժողովրդական լեզվով ասած «չֆայմելով», որ գիտությունն էլ է բիզնես, այն էլ, ինչ բիզնես, միայն պետք է համբերատար ֆինանսավորել այն, այո համբերատար, որովհետև գիտությունը դա պրոցես է, որը ունի իր «ինկուբացիոն» ժամանակը, որը ըստ Ձեր չափանիշների,  շատ երկար է տևում…

Իհարկե հիմա Ձեզանից շատերը կասեն`«Ահ շատ պետք է հիմար բաների վրա ժամանակ կորցնել, հենա ցորեն կառնեմ, կամ վառելիք, կամ ….կներկրեմ Հայաստան ոչ մեկն էլ ինձ նույնիսկ ցանկության դեպքում  և հասկանալի պատճառով չի կարող մրցակից լինել, և կիրացնեմ: Ի՞նչ է եղել որ, միանգամից եկամուտը ապահոված է, թե չէ արի միլիոններ դիր գիտական լաբարատորիաներ պատրաստիր, գիտնականներին անիմաստ աշխատավարձ տուր»:

Ցավով եմ փաստում, բայց այսօր  իշխանությունները ամեն ինչի համար գումար կարողանում են հայթայթել, իսկ գիտությունը Հայաստանում մեռնում է, այո մեռնում է: Խնդրում եմ, եկեք անկեղծ եղեք և ասեք` վերջին ժամանակներս հայ գիտնականները աշխարհին ի՞նչ նոր հայտնագործությամբ են զարմացրել. պատասխան` ոչ մի: Դա այն դեպքում, երբ հայ գիտնականները ժամանակին իրենց ուրույն տեղն են ունեցել համաշխարհային գիտության ոսկե էջերում: Ի՞նչ հայտնագործության մասին կարելի է խոսել, եթե հայ գիտնականը այսօր ստիպված է իր գոյությունը պահպանելու համար բեռնակիր աշխատել:

Տանը նստած մամուլի լրահոսն էի ուսումնասիրում, երբ դռան զանգը հնչեց: Հարևանս էր,  ինձ մնաս բարով ասելու համար էր եկել: Պարզվեց, որ  առավոտյան մեկնում է Ուկրաինա, մեկնում է ընտանիքով, մեկնում է  ընդմիշտ, քանի, որ հրավերք է ստացել ուկրաինական գիտական մի լաբորատորիայից: Ահա գնաց ևս մեկ տաղանդավոր գիտնական, գնաց զարգացնելու օտար գիտությունը…

Հ.Գ. Գոնե վերոհիշյալ առաջարկով կարողանանք մի կերպ կանգնեցնել այս մարդկանց, սակայն, ճիշտն ասած, ես մեծ հույս էլ չունեմ, որ օլիգարխներից ոմանք կարձագանքեն իմ առաջարկին, չէ՞ որ այս հարթությունը դա նրանց համար …

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել