Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 27-ին գումարել է իր հերթական նիստերը: Օրկարգում ընդգրկված է 28 հարց: Մասնավորապես, օրակարգում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը, թեկնածուն, որին առաջադրել է դատավորների ընդհանուր ժողովը, Դավիթ Բալայանն է: Ազգային ժողովի օրակարգում են նաեւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի եւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում կառավարությունն առաջադրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը, իսկ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Գեղամ Գեւորգյանի թեկնածությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: