Aysor.am-ը գրում է.

Սովորաբար սրտի հետ խնդիրներ ունեցող հիվանդներին խորհուրդ է տրվում շաբաթական 2-3 բաժին յուղոտ ձուկ ուտել, ինչպես նաև ծովատառեխ, սկումբրիա, սարդինա։ Բանն այն է, որ յուղոտ ձուկը առողջարար է, քանի որ այն հարուստ է Omega-3 ճարպաթթուներով, ամինոթթուներով և յոդով: Պարունակում է նաև կալցիում, ցինկ, երկաթ, վիտամին A: Omega-3 ճարպաթթուները կօգնեն կանխարգելել քաղցկեղը, պայքարել բորբոքումների դեմ, նվազեցնել սրտի կաթվածի առաջացման վտանգը, իջեցնել խոլեստերինի մակարդակը և բարելավել գլխուղեղի ֆունկցիան: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել