Ավանդաբար ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցի:
Քաղաքացի Նարինե Սերոբյանը հարցրել է. «Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է, կարո՞ղ ենք նորից համախմբվել ու հաղթանակ տանել»:
Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը պատասխանել է.
«Արցախյան շարժման 36-ամյակին անդրադարձել եմ իմ ուղերձում: Ընդամենը ուզում եմ ավելացնել, որ դրսում հաղթանակներ տանելուց առաջ մենք ինքներս պարտավոր ենք հաղթանակ տանել ներսում, վերականգնել ներքին արդարությունը, դեն նետել հուսահատությունը, ապատիան, անտարբերությունը։ Երևանյան սլենգով ասած` պետք է դուրս գալ մանթոյից… Միայն այդ դեպքում է հնարավոր վերջ դնել կորուստների, անպատվության, ցավի այս մղձավանջին։Իրավացի եք, այս ամենը հնարավոր չէ՝ առանց համախմբման, առանց մեզ միավորող արժեքների վերաիմաստավորման, առանց ինքնամաքրվելու։ Մեզ միավորող լարերի կոնտակտները ժանգոտել են, վառվել են, հալել են, կտրվել են։ Այդ կոնտակտները մաքրելու կարիք կա, և միայն այդ դեպքում մենք նորից կդառնանք համազգային ցանց, որն ունակ է էներգիա գեներացնել, պահպանել և ուղղորդել»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել