Ուրախալի է, որ այսքան հավատացյալներ ուխտի են եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, և հաճելի է տեսնել յուրաքանչյուրիդ այստեղ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ի աջակցություն Մայր Աթոռի և Վեհափառ Հայրապետի իրականացվող ակցիային, ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի ատենապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

Հարցին՝ ի՞նչ կարծիք ունի Մայր Աթոռի ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ իրականացվող ակցիաների վերաբերյալ, Մուշեղ եպիսկոպոսը պատասխանեց․ «Մայր Աթոռը մշտապես իր կարծիքը հայտնել է նման երևույթների վերաբերյալ, դատապարտել է ու կարևորություն չի տվել»։

Լրագրողի այն հարցին՝ Մայր աթոռը շարունակո՞ւմ է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Վանական խորհրդի ատենապետը պատասխանեց․ «Մայր Աթոռը շարունակում է աղոթել, Մայր Աթոռը իր հայտարարություններն արել է ժամանակին ու շարունակում է մնալ նույն կարծիքին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել