Lragir.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հնարավոր է ՄԱԿ Գլխավոր Ասամեբլայի նստաշրջանի ժամանակ հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռուհանիին: Եթե հանդիպումը կայանա, ապա այն առաջինը կլինի երկու երկրների ղեկավարների միջեւ սկսած 1979 թվականից: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը: Իրանի նախագահը պատրաստվում է խորհրդակցություններ անցկացնել նաեւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգի հետ:
Իրանը պաշտոնապես հայտարարել է Հեյգի հետ հանդիպելու ցանկության մասին: Բրիտանացի դիվանագետներն էլ ասել են, որ ուրախ կլինեին հանդիպման համար, սակայն Թեհրանից ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չեն ստացել:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/88290
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել