Ռուս և վրացի դիվանագետները կքննարկեն երկու երկրների հարաբերությունները կարգավորելու ուղիներըPanorama.am-ը գրում է.

ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը և Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն մոտակա ուրբաթ օրը Պրահայում կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկեն ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման ուղիները: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում կատարելով ՌԴ ԱԳՆ արած հայտարարությանը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են դիվանագիտական հարաբերությունների բացակայության դեպքում հնարավոր համագործակցությունների ծրագրեր` առևտրի, տրանսպորտի, մշակույթի, գիտության և առողջապահության ոլորտներում, ինչպես նաև հոկտեմբերի 27-ին կայանալիք Վրաստանի նախագահական ընտրություններից հետո համագործակցելու հեռանկարները:

Ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկրի պաշտոնական ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացել է նախորդ տարվա դեկտեմբերին, և կողմերը պայմանավորվել են նմանատիպ հանդիպումներ կազմակերպել յուրաքանչյուր երկու-երեք ամիսը մեկ անգամ: Հանդիպումների շրջանակներում քաղաքական հարցերի շուրջ քննարկումներ չեն նախատեսվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել