Aysor.am-ը գրում է.

Ավստրալացի գիտնականները կազմել են այն վայրերի ցանկը, որոնք ամենաշատը կտուժեն կլիմայի փոփոխությունից: Ցանկը տպագրվել է Nature Climate Change ամսագրում: Համաձայն հետազոտության՝ գլոբալ տաքացումը հատկապես կանդրադառնա հարավ-արևելյան Ասիայի, արևմտյան և կենտրոնական Եվրրոպայի, Ամերիկայի արևելյան և հարավային հատվածների, և Ավստրալիայի հարավի վրա: Ռուսաստանում առավել վտանգավոր վայր է համարվել երկրի եվրոպական հատվածը, Ուրալն ու Սիբիրը:

Այս հետազոտությունը ավանդական հետազոտություններից տարբերվում է նրանով, որ ամեն անգամ նման ցանկերում հայտնվող Աֆրիկան, հարավային Ամերիկան ու Ավստրալիայի հյուսիսը այս ցանկում չկան:

Նշենք, որ գիտնականնեըը վերջին տարիներին փորձում են հասկանալ՝ ինչի կարող է հանգեցնել գլոբալ տաքացումը: Որոշ օդերևութաբանններ կարծում են, որ եթե մոլորակի ջերմաստիճանը շարունակի բարձրանալ, երկրին սպառնում է դինոզավրերի ժամանակաշրջանի վերադարձը: Մյուսները կարծում են, որ տաքացումը կնպաստի որոշ վիրուսների ու մակաբույծների անվերահսկելի բազմացմանը: Սակայն կան գիտնականներ էլ, որոնք համոզված են, որ գլոբալ տաքցումն արդեն ավարտվել է և հիմա մոլորակը սկսում է սառել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել