1in.am-ը գրում է.
Փոլ Մաքքարթնին հրապարակել է իր նոր՝«New» ալբոմի կատարումների ցուցակը: Նոր ալբոմը կթողարկվի 2013-ի հոկտեմբերի 14-ին: Երգերի ցուցակը տեղադրվել է երաժշտի պաշտոնական՝ paulmccartney.com կայքում:
Մաքքարթնին առանձին նշել է, թե որ պրոդյուսերն է աշխատել իր հետ 12 երգերից յուրաքանչյուրի վրա: Ընդհանուր առմամբ ալբոմի վրա աշխատել է 4 պրոդյուսեր՝ Մարկ Ռոնսոնը, Փոլ Էպուորֆը, Էտան Ջոնս, որը The Beatles-ի հնչյունային ռեժիսոր Գլին Ջոնսի որդին է, և Ջայլզ Մարտինը, որը The Beatles-ի պրոդյուսեր Ջորջ Մարտինի որդին է:
Մաքքարթնիի խոսքով՝ ինքը սկզբում ցանկացել է ընտրել մեկին, սակայն հաճույքով աշխատել է 4 պրոդյուսերների հետ, և երգերն էլ շատ տարբեր են ստացվել:
Այսպիսին է ալբոմում ընդգրկված երգերի ցուցակը՝
1. Save Us (Փոլ Էպուորֆ)
2. Alligator (Մարկ Ռոնսոն)
3. On My Way to Work (Ջայլզ Մարտին)
4. Queenie Eye (Փոլ Էպուորֆ)
5. Early Days (Էտան Ջոնս)
6. New (Մարկ Ռոնսոն)
7. Appreciate (Ջայլզ Մարտին)
8. Everybody Out There (Ջայլզ Մարտին)
9. Hosanna (Էտան Ջոնս)
10. I Can Bet (Ջայլզ Մարտին)
11. Looking At Her (Ջայլզ Մարտին)
12. Road (Ջայլզ Մարտին)