Այ խոսում ենք միջազգային չափանիշների մասին, փորձում ենք ինտեգրել նրանց լավը մեր մոտ, սակայն ներքուստ հասկանում ենք, որ այնքան հեռու ենք այդ չափանիշներից, որ մեր համար դրանք անիրականանալի երազանքներ են թվում, իսկ երազելուց էլ մենք շեղվում ենք դառը իրականությունից:
Իսկ իրականությունըսա է,- «…Ես հոգնել եմ այս երկրում արարելուց, ես զզվել եմ այս երկրում աշխատելուց, ես կուշտ եմ ամեն ինչից, ի՞նչ չափանիշներ, ի՞նչ նորմատիվներ, ի՞նչ մարդու իրավունքներ, ի՞նչ առաջընթաց, ի՞նչ դեմոկրատական արժեքներ, այս ամենը սուտ է, քանզի ես առավոտվա ժամը 7-ից մինչև գիշերը ժամը 11-ը աշխատում եմ, աշխատում եմ երկու տեղ, բայց, որ հիմա ինձանից 500 դրամ ուզես չեմ կարող տալ, գիտես, թե ինչո՞ւ…, որովհետև իսկապես չունեմ, փաստորեն ես, զբաղեցնելով երկու տարբեր աշխատատեղեր, այնումենայնիվ ոնց կայի անապահով, այդպես էլ մնացի, և այսքանից հետո դու ինձ ուզում ես հասկացնես, որ կան չափանիշներ, որոնք մեզ համար պետք է ուղեցույց հանդիսանան…աբսուրդ…»,- այսպես արտահայտվեց մի ծանոթ գիտնական-դասախոս, որը դասավանդելուց բացի ստիպված է նաև աշխատել որպես հերթապահ փականակագործ՝ հրուշակեղենի արտադրամասում…: Հիմա եկեք մի պահ մեզ դնենք այդ գիտնականի տեղը և հասկանանք, թե ինչո՞ւ է նա այսպես վրդովված.
Հարգելի´ ընթերցողներ, երբ չես կարդում իշխանության ուղերձներն ուղղված գիտնականներին տեսնում ես, որ այնտեղ խոսվում է, որ գիտնականները պետք է եռապատկեն իրենց ջանքերն ազգային գիտության զարգացման համար, հիմա հարց է առաջանում, ինչպե՞ս կարող է իմ ծանոթ դասախոսն իր լուման ունենա հայրենի գիտության զարգացման գործընթացում, եթե նա դասվանդելուց հետո «քիթ ու բերանի վրա» վազում է քաղաքի ծայրամասում գտնվող հրուշակեղենի արտադրամաս, որպեսզի չուշանա իր երկրորդ աշխատատեղից…: Ի՞նչ կարող է անել այս խեղճ մարդը, եթե նա գիշերվա կեսին հազիվ հոգնած հասնում է տուն և արագ պետք է քնի, որպեսզի վերականգնի իր ուժերը՝ նոր մղձավանջային օրվան պատրաստ լինելու համար: Այս պատմության մեջ ամբողջ մղձավանջը կայանում է նրանում, որ գոնե այդքանից հետո նա իրեն գոնե դասեր միջին խավին, բայց արի ու տես նա իրականում անապահով խավի վառ ներկայացուցիչ է: Եվ այս ամենից հետո խոսել, որևէ չափանիշների մասին մի քիչ զավեշտալի է թվում, քանզի ոչ մի եվրոպացի, կա´մ ամերիկացի, կա´մ թեկուզ ռուս, այսպիսի պայմաններում ապրելով և արարելով, չէր կարող մտածել, որևէ չափանիշների մասին, կոպիտ ասած՝ նա թքած կունենար, թե´ խախտվում է իր իրավունքները, թե´ չի խախտվում և այսպես շարունակ…:
Հ.Գ Սա հիրավի ողբերգություն է ուրիշ ոչինչ…և երբ մենք լսում ենք, որ կարող է նոր աշխատատեղեր բացվել մենք պետք է հասկանանք, որ Հայաստանում «նորմալ» համարվող աշխատավարձի պայմաններում դա մեծ ոգևորություն չի կարող առաջացնել, իհարկե ես հասկանում եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք հիմա կասեն,-« …Իսկ ավելի լավ չէ, քան թե ընդհանրապես ոչինչ չստանալը» մոռանալով, որ ամեն ինչ համեմատականության մեջ դնելով չպետք է մոռանալ եվրոպական չափանիշներով անհրաժեշտ մինիմումի մասին…: