1in.am-ը գրում է.
Եգիպտոսի բանակը կքանդի տները և այն շինությունները, որոնք կառուցվել են Գազայի հետ սահմանից մինչև 1 կմ հեռավորության վրա: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով եգիպտացի զինված ուժերին:
Բանակը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման վերահսկողության տակ գտնվող խմբավորումներին մեղադրում է նրանում, որ նրանք եգիպտացի գրոհայինների հետ հարձակումներ են իրականացնում եգիպտացի զինվորականների վրա Սինայում:
Բանակի ներկայացուցիչ Ահմեդ Ալին հայտարարել է, որ սահմանի երկայնքով շինությունները քանդելը չի նշանակում բուֆերային գոտու ստեղծում: Նրա խոսքերով՝ վերջին շաբաթվա ընթացքում Եգիպտոսի զինված ուժերին հաջողվել է Սինայոմ առգրավել բազմաթիվ զենք, այդ թվում՝ զենիթային հրթիռներ: Նա նաև նշել է, որ անօրինական փորված թունելները, որը Գազայի հատվածը կապում են Եգիպտոսի հետ, վտանգ են ներկայացնում երկրի անվտանգությանը:
ՀԱՄԱՍ-ը մտավախություն ունի, որ Եգիպտոսը փորձում է մեկուսացնել Գազայի հատվածը: