The Telegraph անգլիական թերթը շատ հետաքրքիր զեկույց է հրապարակել՝ Սիրիայում կառավարական զորքերի դեմ մարտնչող ապստամբների քանակի ու կրոնական առանձնահատկությունների մասին: 
Ըստ այդ զեկույցի, Ասադի զորքերի դեմ ներկայումս մարտնչում է մոտ 100.000 գրոհայիններ, որոնցից միայն 25-30 տոկոսն է աշխարհիկ: Մնացած 70-75 հազար գրոհայինների բաշխումը հետևյալն է. 30-35 հազարը հանդիսանում են իսլամիստկան գաղափարախոսության կրողներ, բայց հանդես են գալիս զուտ Սիրիան ներառող տարածքում այդ գաղափարախոսություններն իմպլեմենտացնելու հայեցակարգով, 30 հազարը՝ չափավոր իսլամիստական հոսանքների ներկայացուցիչներ են և վերջապես մոտ 10000 արմատական իսլամիստներ են մրտնչում զորքերի դեմ, որոնք ջիհադական են ու հետևողականորեն հանդես են գալիս արմատական իսլամիստական դիրքորոշումներից:
Այս բազմահազարանոց բանակն իրականում բանակ էլ չէ, քանի որ ներկյաումս այդ 100 հազար գրոհայինները բաշխված են մոտ 1000 մեծ ու փոքր խմբավորումներում, որոնք ոչ միչայն համախմբված չեն հանդես գալիս, այլ առանձին դեպքերում անգամ միմյանց դեմ են դուրս գալիս: Օրինակ օրերս բախումներ էին սկսվել չափավոր Սիրիական Ազատ բանակի ու ծայրահեղ իսլամիստական «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» խմբավորումների միջև:
Ուշագրավ է նաև այն, որ գրոհայինների շարքերում մեծ թիվ են կազմում վարձկաններն ու արտասահմանից ժամանած ֆանատիկոսները: Օրինակ՝ բավականին մեծ մասնակցություն են դրսևորում մեր ոչ խերով հարևան ադրբեջանցիները, որոնց թիվը ամենահամեստ հաշվարկներով կազմում է 60 հոգի և առնվազն 30 հոգի արդեն սպանվել է կառավարական ուժերի հետ բախումների ժամանակ: Այլ տվյալների համաձայն, ադրբեջանցի գրոհայինների թիվը Սիրիայում անցնում է 100-ից:
Շատ են նաև հյուսիսային կովկասից, Մագրիբի երկրներից, Աֆրիկայից, Աֆղանստանից ու Պակիստանից Սիրիա ժամանած վարձկանների ու ֆանատիկոսների թիվը:
Այսքանով հանդերձ, կարելի է ասել, որ Սիրիական ճգնաժամը միայն մասնակիորեն կարել է քաղաքացիական պատերազմ համարել: Ավելի ճիշտ է այն որակել որպես պատերազմ Իսլամիստական խմբավորումների դեմ, որոնց զգալի մասը անգամ սիրիացիներից չեն բաղկացած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել